Վաշինգտոնում հայերն ու քրդերը Էրդողանին դիմավորել են բողոքի ցույցով

FotorCreatedՄիջուկային անվտանգության գագաթաժողովին մասնակցելու համար ԱՄՆ-ում գտնվող Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին Վաշինգտոնում դիմավորել են բողոքի ցույցով:

Ըստ «Ասպարէզ»-ի՝ հայերն ու քրդերը համատեղ ցույց են կազմակերպել ընդդեմ Թուրքիայի նախագահի:

Քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության դրոշներով և Հայոց եցղասպանությունը ճանաչելու կոչ անող պաստառներով՝ ցուցարարները բոյկոտել են Էրդողանի այցը:

ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը քրդերի, հույների և մարդու իրավունքների պաշտպանների հետ բոյկոտել է Թուրքիայի նախագահի այցը՝ տապալելով էրդողանամետ մի շարք քեմալիստների սակավաթիվ ցույցը:

Էրդողանի այցը բոյկոտողների թվում եղել է նաև Amnesty International կազմակերպությունը:

yerkir.am

Տպել Տպել