Ընտրական օրենսգրքի նախագծի շատ հարցերի շուրջ հնարավոր կլինի միջին որոշում կայացնել

FotorCreatedԸնտրական օրենսգրքի նախագծի շատ հարցերի շուրջ հնարավոր կլինի միջին որոշում կայացնել։ Այս մասին ապրիլի 1-ին լրագրողներին ասել է ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը։

Պատգամավորի խոսքով՝ այսօրվա դրությամբ անհնար է ասել, թե ինչպիսին կլինեն ԸՕ նախագծի շուրջ «4+4+4» ձեւաչփով հանդիպումների արդյունքները, քանի որ խնդիրը միայն ընդդիմության 5 պահանջները չեն, կան այլ հարցեր։ Աղվան Վարդանյանը հիշեցրեց, որ առաջին հանդիպման ժամանակ քննարկվել է 3 հարց։ «Բոլոր կողմերը ներկայացրել են իրենց տարբերակները, սակայն համաձայնության չեն եկել։ Բայց ինձ ոգեւորում է քաղաքացիական հասարակության առարկայական եւ կառուցողական մոտեցումը»,- ասել է ՀՅԴ պատգամավորը։

Նշենք, որ քաղաքացիական հասարակությունը եւ ընդդիմությունը ԸՕ նախագծի շուրջ 5 պահանջ են ներկայացրել՝ ընտրատեղամասերում տեսախցիկներ տեղադրել, հրապարակել քվեարկածների ցուցակները, մաքրել ընտրացուցակները, դրոշմանշել մատները եւ հրաժարվել պատգամավորության թեկնածուների տարածքային ընտրացուցակներից։

news.am

Տպել Տպել