Կլոր Սեղան Փարիզում

logo(Փարիզ, 6 Ապրիլ 2016) – ՀՅԴ Ֆրանսիայի կենտրոնական կոմիտեի որոշմամբ եւ Ֆրանսիայի Հայ Դատի Հանձնախմբի նախաձեռնությամբ, քարոզչական աշխատանքների շրջանակում, ապրիլի 8-ին Փարիզում անց է կացվելու կլոր սեղան` «Թուրքյո ներքաղաքական իրավիճակը եւ փոքրամասնությանց իրավունքները» թեմայով:

Կլոր սեղանին հատուկ կերպով հրավիրվել են եւ պետք է մասնակցեն` Թուքիայի Ժողովուրդների Ժողովրդավարական Կուսակցության (HDP) հայազգի պատգամավոր Կարօ Փայլանը, եւ HDP-ի Եվրոպայի ներկայացուցիչ` Էյուփ Դորյուն: Մասնակցելու են նաեւ Եվրոպայի Հայ Դատի Գրասենյակի նախագահ` Գասպար Կարապետյանը եւ Ֆրանսիայի Հայ Դատի Հանձնախմբի պատասխանատու` Հարութ Մարտիրոսյանը: Կլոր սեղանը վարելու է ֆրանսացի լրագրող` Գիյոմ Փերիեն: Ձենարկի ժամանակ կընդունվի հայտարարություն:

Ի դեպ Ֆրանսիայի Հայ Դատի Հանձնախումբը մամլո հաղորդագրությամբ դատապարտել է թուրքական կառավարության կողմից Տիգրանակերտի բազմահազար կառույցների, որոնց շարքում հայկական Սուրբ Թադեվոս եկեղեցու պետականացման որոշումը, կոչ ուղղելով Ֆրանսիայի իշխանություններին, Թուրքիայի վրայ ճնշում բանեցնելով երաշխաւորել փոքրամասնությունների իրավունքները:

ՀՅԴ Մամլո դիվան

Տպել Տպել