Ուրուգվայցի պատգամավորը իշխանություններին կոչ է արել ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը

FotorCreated
Ապրիլի 25-ին Մոնտեվիդեոյում ուրուգյվայցի պատգամավոր Դենիել Ռեդիոն իր երկրի իշխանություններին կոչ է արել ճաանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը՝ Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի հիշատակին, հայտնել է Prensa Armenia –ը:

Դենիել Ռեդիոն ԼՂՀ –ն ճանաչելու կոչ է արել Ուրուգվային, քանի որ «կան որոշ հանգամանքներ, որոնք թույլ են տալիս մեր երկրին անել այս քայլը: Սա ուտոպիա չէ . ժամանակն է, որ Ուրուգվայը լրջորեն մտածի այս հնարավորության մասին ու հույս ունեմ, որ նա կընտրի այս ճանապարհը»

«Ես կցանկանայի, որ հիսուն տարի հետո մեր թոռները հպարտությամբ իմանային այն մասին, որ Ուրուգվայը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչած առաջին պետությունն է եղել»,- ասել է Ռեդիոն:

Ուրուգվայի Հայ դատի հանձնախմբի ու Ներկայացուցիչների պալատի կազմակերպած միջոցառման ժամանակ հայկական կազմակերպությանն են փոխանցվել Nº 13 326 Օրենքի (աշխարհում առաջին օրենքը, որը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը) հաստատման գործընթացին վերաբերող փաստաթղթերը:

Ուրուգվայի Հայ դատի հանձնախումբը նաեւ կարեւորել է պատգամավոր Դենիել Ռեդիոյի ավանդը հիշատակի միջոցառումների անցկացման գործում:

«Այս Ապրիլի 24-ը մյուսներին նման չէր: Այս Ապրիլ 24-ը արյունով էր շաղախված: Այսօր մենք չենք կարող ու չպետք է հիշենք
միայն 1.500 000 մարտիրոսներին՝ առանց հարգելու այն տասնյակ երիտասարդների հիշատակը, որոնք իրենց կյանքն են տվել Ադրբեջանի դաժան ագրեսիայից Լեռնային Ղարաբաղի սահմանները պաշտպանելիս »,-ասել է Սարգիս Փանոսյանը Ուրուգվայի Հայ դատի հանձնախմբի անունից:

news.am

Տպել Տպել