«Հայ դատ Ուրուգվայ» պիտակով նիւթեր

Մոնտեվիդեոյում Հայոց ցեղասպանության տարելիցին արդարության երթ կանցկացվի

Ուրուգվայի մայրաքաղաք Մոնտեվիդեոյում Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի կապակցությամբ ապրիլի 21-ին արդարության երթ կանցկացվի: Այն սկիզբ կառնի Մոնտեվիդեոյի Անկախության հրապարակից, որտեղից մասնակիցները կշարժվեն դեպի Մոնտեվիդեոյի տարածաշրջանային վարչական կառավարման մարմնի շենքի հրապարակ, որտեղ հանրահավաք կանցկացվի: Այն կազմակերպում է «Ուրուգվայի հայ երիտասարդություն» կազմակերպությունը: Ապրիլի 23-ին Մոնտեվիդեոյի Սուրբ Ներսես Շնորհալի եկեղեցում տեղի կունենա արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների հիշատակին նվիրված…

ԼՂ հարցին նվիրված Մոնտեվիդեոյի համաժողովում հռչակագիր է ընդունվել

Ուրուգվայի մայրաքաղաք Մոնտեվիդեոյում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին նվիրված համաժողովի մասնակիցները հռչակագիր են ընդունել, որում, ի թիվս այլ հարցերի, մասնակիցները հաստատում են հակամարտության խաղաղ կարգավորման օգտին աշխատելու անհրաժեշտությունը: Ինչպես հաղորդում է Prensa Armenia-ն, փաստաթղթում նշվում է, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը պետք է իրացնի իր պատմական հայրենիքում ապրելու իրավունքը` առանց սպառնալիքների և բռնության ենթարկվելու: Ստորագրված փաստաթուղթը պաշտպանում է…

Ուրուգվայում մեկնարկելու է «Լեռնային Ղարաբաղի ֆորումը»

Սեպտեմբերի 2-ին Ուրուգվայում մեկնարկելու է «Լեռնային Ղարաբաղի ֆորումը»՝ նվիրված Արցախի անկախության հռչակման 25-ամյակին: Ուրուգվայի Հայ Դատի հանձնախումբը տեղեկացնում է, որ ֆորումը միավորելու է սոցիալական ակտիվիստների, գիտնականների եւ օրենսդիրների, որպեսզի նպաստեն Ուրուգվայի դիրքորոշմանը՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը: Ֆորումին մասնակցելու են սենատորներ եւ պատգամավորներ, պատմաբաններ, մարդու իրավունքների պաշտպաններ, նաեւ Միացյալ Նահանգներում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Ռոբերտ…

Ուրուգվայցի պատգամավորը իշխանություններին կոչ է արել ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը

Ապրիլի 25-ին Մոնտեվիդեոյում ուրուգյվայցի պատգամավոր Դենիել Ռեդիոն իր երկրի իշխանություններին կոչ է արել ճաանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը՝ Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի հիշատակին, հայտնել է Prensa Armenia –ը: Դենիել Ռեդիոն ԼՂՀ –ն ճանաչելու կոչ է արել Ուրուգվային, քանի որ «կան որոշ հանգամանքներ, որոնք թույլ են տալիս մեր երկրին անել այս քայլը: Սա ուտոպիա չէ .…

Մօթէվիտէոն տօնախմբեց ՀՅԴ-ի 125-ամեակը

Հայ ազգի մեծագոյն քաղաքական կառոյցը, ՀՅԴաշնակցութիւնը, հակառակ իր ալեհեր տարիքին անհաւատալիօրէն աւելի երիտասարդ է գան երբէք։ Փաստը այն է որ մեր շրջանի երկսեռ երիտասարդներու կողմէ կազմակերպուած ՀՅԴի 125-ամեակի փառաւոր տօնախմբութիւնը իրենք յաջողցուցին։ Առաջին առթիւ և արդէն 15 տարիէ ի վեր, նախքան տօնախմբութեան բուն ծրագրին անցնիլը, յարգանքի տուրք կը մատուցուի Վռամեան ակումբի շրջաբակը գտնւող մեր շրջանի…

Աղուան Վարդանեանի քաղաքական կարեւոր հանդիպումները Ուրուկուայի մէջ

«ԼՂի հարցը ժողովուրդներու ինքնորոշման և մարդու իրաւունքի հարց է» անգամ մը ևս կը հաստատեն Ուրուկուայի քաղաքական շրջանակները։ Նախաձեռնութեամբ Ուրուկուայի Հայ Դատ Յանձնախումբին, Հարաւային Ամերիկայի հայաշատ գաղութները այցելած ընկ. Աղուան Վարդանեանը գտնուեցաւ Մօնթէվիտէօ և ընկերներու հետ տեսնուելէ առաջ, կարևոր հանդիպումներ ունեցաւ մեր երկրի քաղաքական ոլորտի ներկայացուցիչներու հետ։ Առաջին հանդիպումը կայացաւ Արտգործ Նախարարութեան քաղաքական հարցերու ընդհանուր տնօրէն…

Ծիրանի ծառ եւ անմոռուկ Մօնթէվիտէոյի բուսաբանական այգիի մէջ

Նախաձեռնութեամբ ՀՅԴ Արմենիա Երիտասարդական միութեան, Ուրուկուահայ զոյգ վարժարաններու աշակերտներէն խումբ մը, Ապրիլ 14ին, յուզիջ արարողութեամբ մը, Բուսաբանական Այգիի մէջ, որպէս յարգանք մեր բիւրաւոր նահատակներուն և Հայոց Ցեղասպանութեան 100-ամեակին կատարւող ձեռնարկներու ծիրեն ներս, Ծիրանի ծառ մը տնկեցին և Անմոռուկ ծաղիկի սերմեր ցանեցին։ Ներկայ եղաւ և իր սրտի խօսքը փոխանցեց նաև Զբօսաշրջիկութեան նախարար Լիլիան Քէշիշեանը։ Երիտասարդական միութեան…

Ուրուկուայի մէջ թրոշմաթուղթ նուիրուած Հայոց Ցեղասպանութեան 100-ամեակին

Նախաձեռնութեամբ Ուրուկուայի մէջ ՀՀի պատւոյ հիւպատոս Պր. Ռուբէն Աբրահամեանի և մեր գաղութի առաջնորդ Գերշ. Տ. Յակոբ Արք. Գըլնճեանի, Ապրիլ 7ին, երկրիս արտագին գործոց նախարարութեան գլխաւոր հանդիսասրահին մէջ, ներկայութեամբ արտգործ նախարար Ռուտոլֆօ Նին Նինպոայի, զբոսաշրջիկութեան նախարար, Լիլիան Քէշիշեանի, Մօնթէվիտէոի քաղաքապետ, Աննա Օլիվէրայի, ՀՀ դեսպան Պր. Ալեքսան Յարութիւնեանի, ինչպէս նաև երկրիս խորհրդարանէն բազմաթիւ պատգամաւորներու, Ուրուկուայի մէջ դիւանագիտական…

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ձեռնարկներն Ուրուգվայում կանցկացվեն այդ երկրի նախագահի բարձր հովանու ներքո

Ուրուգվայի նախագահ Խոսե Մուխիկան մինչ պաշտոնավարման ավարտը հանդիպել է Ուրուգվայի Հայ դատի հանձնախմբի անդամների եւ հայ համայնքի ղեկավարների հետ: Ինչպես հաղորդում է CausaArmenia.org-ը, հանդիպմանը Մուխիկան ընդգծել է հայ համայնքի ներդրումն Ուրուգվայում եւ կարեւորել հանգամանքը, որ Ուրուգվայն առաջինն է ճանաչել Հայոց ցեղասպանություն: Մուխիկան, ընդառաջելով հայ համայնքի խնդրանքին, համաձայնել է իր բարձր հովանավորությունը բերել Հայոց ցեղասպանության 100-րդ…