Քվեբեկի օրենսդիրները Ցեղասպանության հիշատակի միջոցառումների մասին միջնորդույթուն են ընդունել

FotorCreatedՔվեբեկի Ազգային ժողովը միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ անցկացնելու միջնորդությունը։

Միջնորդությունը ներկայացրել էին Ազգային ժողովի անդամ, Միջազգային հարաբերությունների նախարար տիկին Քրիստինա Սեն Պիեռը, հայտնում է Horizon Weekly-ն։

Միջնորդության մեջ նշվում է նաեւ, որ Ազգային ժողովը ղարաբաղյան հակամարտության կողմերին կոչ է անում երկխոսություն սկսել արդար խաղաղության հասնելու համար։

Նշենք, որ 36 տարի շարունակ ամեն տարի Քվեբեկի Հայ դատի հանձնախումբը քայլեր է ձեռնարկում 20-րդ դարի առաջին ցեղասպանության հիշատակը հարգելու համար։

news.am

Տպել Տպել