ՀՅԴ-ն «գաղափարական սկզբունքների շուրջ» կհամագործակցի Օսկանյանի կուսակցության հետ

FotorCreatedՎարդան Օսկանյանն հայտարարեց իր նախաձեռնությամբ ստեղծվող կուսակցության անվանումը՝ «Համախմբում»:

«Առաջին լրատվական»- ի հետ զրույցում ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, ի պատասխան հարցի, թե ՀՅԴ-ն համագործակցության եզրեր գտնում է թե ոչ, պատասխանեց. «Մենք բոլորի հետ էլ համագործակցում ենք՝ ելնելով մեր գաղափարական սկզբունքներից»:

Դիտարկմանը՝ կա տեսակետ, որ դա իրականում Ռոբերտ Քոչարյանի կուսակցությունն է, Արմեն Ռուստամյանը արձագանքեց. «Մեզ դա չի հետաքրքրում: Մեզ գաղափարական սկզբունքների համընկնումն է հետաքրքրում: Որքան կհամընկնեն, այդքանով էլ կհամագործակցենք»:

Մանրամասները՝ տեսանյութում:

1in.am

Տպել Տպել