ՀՅԴ երիտասարդները եռատոնը դիմավորեցին պատվո պահակությամբ

FotorCreatedՀՅԴ Արցախի երիտասարդական միությունը, ընդունված ավանդույթի համաձայն, այս տարի եւս մայիսի 8-ի լույս 9-ի գիշերը պատվո պահակություն կազմակերպեց Շուշիի տանկ-հուշարձանում:

Ավանդական խառույկի շուրջ էին հավաքվել Արցախի երիտասարդական միության ու ՀՅԴ Արցախի կառույցի անդամներ, ՀՀ-ից ու Սփյուռքից Արցախ ժամանած տասնյակ երիտասադրներ:

Պատվո պահակաությանը միացան նաեւ Հայ Դատի տարբեր հանձնախմբերի՝Արցախ ժամանած ներկայացուցիչները, ովքեր հայրենասիրական երգերով դիմավորեցին Մայիսյան եռատոնը:

aparaj.am

Տպել Տպել