ԼՂՀ արտգործնախարարն ընդունել է Հայ Դատի հանձնախմբերի ներկայացուցիչներին

FotorCreated Ստեփանակերտում այսօր՝ մայիսի 9-ին Հայ Դատի հանձնախմբերի եւ գրասենյակների խորհրդաժողովի մասնակիցների հետ հանդիպմանը ԼՂՀ ԱԳ նախարար Կարեն Միրզոյանը ներկայացրել է ապրիլի սկզբին Ադրբեջանի կողմից ԼՂՀ-ի դեմ սանձազերծված լայնածավալ ռազմական ագրեսիայի հետեւանքով ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում ստեղծված իրավիճակը:

Այս մասինտեղեկացնում է Արցախի ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Կարեն Միրզոյանն անդրադարձել է նաեւ ԼՂՀ միջազգային ճանաչման գործընթացին, տարբեր բնագավառներում միջազգային համագործակցության հաստատմանն ու զարգացմանը։ Նա դրական է գնահատել Հայ Դատի կառույցների հետեւողական ջանքերը՝ ուղղված Արցախի շահերի պաշտպանությանը եւ խթանմանը։

Նախարարը պատասխանել է նաեւ հանդիպման մասնակիցների՝ ԼՂՀ արտաքին քաղաքական խնդիրների, տարածաշրջանային զարգացումների, Հայաստան-Արցախ-Սփյուռք համագործակցության վերաբերյալ հարցերին։

Տպել Տպել