Արցախում տոնել են եռատոնը

FotorCreatedԱրդեն 24 տարի է՝ մայիսի 9-ը հայ ժողովուրդը նշում է որպես ոչ միայն Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի օր, այլև՝ հայ ժողովրդի համար ճակատագրական մեկ այլ հաղթանակի` Շուշիի ազատագրման եւ բանակի կազմավորման օր:

Մայիսի 9-ին Ստեփանակերտի Հուշահամալիրում Արցախի բարձրաստիճան ղեկավարությունն ու արցախցիներն իրենց հարգանքի տուրքը մատուցեցին զոհված ազատամարտիկների հիշատակին՝ ծաղկեպսակ ու ծաղիկներ դնելով Երկրորդ աշխարհամարտում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշարձանին եւ Արցախյան ազատամարտի նահատակների շիրիմներին:FotorCreated

Արարողությանը ներկա էին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը, ԼՂՀ եւ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաններ, ինչպես նաեւ աշխարհի տարբեր երկրներից Արցախ ժամանած ՀՅԴ Հայ Դատի գրասենյակների ներկայացուցիչներ:

aparaj.am

Տպել Տպել