Մենք մեր ժողովրդին սպառնացող տարբեր ճակատների պաշտպաններն ենք

Դավիթ Իշխանյանը` Հալեպում

FotorCreatedՀալեպում անցած կիրակի նշվել է Արցախի Հանրապետութեան հռչակման 25 ամյակը:

Հանդիսությանը ներկա են եղել ՀՀ Հալեպի գլխավոր հյուպատոս Տիգրան Գեւորգյանը, Արցախի Ազգային Ժողովի անդամ, ՀՅԴ Արցախի Կենտրոնական Կոմիտեի ներկայացուցիչ, արցախյան ազատամարտիկ Դավիթ Իշխանյանը, Բերիո Հայոց Թեմի Առաջնորդի ներկայացուցիչ Տ. Զարեհ Քհնյ. Շաքարյանը, մշակութային, հասարակական ու կրթական գործիչներ: Հնչած ելույթներում ընդգծվել է, որ Արցախի անկախությունը Հայաստան-Սփյուռք-Արցախ եռամիասնության արգասիքն է:

Արցախի Ազգային Ժողովի պատգամավոր Դավիթ Իշխանյանը նույնպես հանդես է եկել ելույթով:

‏«Անկեղծ ասած, այսօր չէ որ մեր հանդիպումը պիտի կայանար: Մեր ֆիզիկական ներկայությամբ տարիներ առաջ պատրաստակամ էինք լինել ձեր կողքին` միասին դիմագրավելու հայրենի հողից հեռու, բայց նաեւ մեր ժողովրդին նետված ձեռնոցը:

Մեր անմիջական կողք-կողքի չլինելը արդարացված էր եւ հասկանալի, նաեւ փոխըմբռնելի, մենք մեր ժողովրդին սպառնացող տարբեր ճակատների պաշտպաններն ենք, այստեղ, Արցախում, Հայաստանի Հանրապետության սահմաններում, բայց կարեւորը, մենք միասին էինք մեր բոլոր ծանր օրերին, նույն մտայնությամբ, նույն հոգսերով, ապագայի նկատմամբ նույն տեսլականով, հաղթելու կամքով:

Առիթն օգտագործելով, ուզում եմ Արցախի ժողովրդի եւ մեր իշխանությունների անունից շնորհակալություն հայտնել ձեզ 25 տարի առաջ մեզ հետ լինելու եւ մեր հաղթարշավին մասնակից դառնալու համար, նաեւ հուսադրել, որ մեր որդեգրած ուղին անշեղելի ու անկասելի է, վկան` անցած ապրիլյան օրերը»:

Ի դեպ հենց Հալեպից են մեկնարկում Արցախի Հանրապետության 25-ամյակի տոնակատարությունները:

Հայտնում է «Գանձասարը»:

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՌՉԱԿՄԱՆ 25 ԱՄՅԱԿԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԵԿՆԱՐԿԸ ՏՐՎԵՑ ՀԱԼԵՊՈՒՄ

Մայիսի 22-ին Հալեպում հայությունը համախմբվեց՝ նշելու Հայաստանի անբաժան մասնիկը հանդիսացող Արցախի Հանրապետության հռչակման 25 ամյակը: Հանդիսությունը կազմակերպվել էր Բերիո Հայոց Թեմի Առաջնորդ Գերշ. Տ. Շահան Սրբ. Արք. Սարգսյանի հովանավորությամբ եւ ՀՅԴ ՍԵՄ-ի Կենտրոնական Վարչության «ԱՐՑԱԽ» մասնաճյուղի կողմից:

Հանդիսությանը ներկա էին ՀՀ Հալեպի գլխավոր հյուպատոս Տիգրան Գեւորգյանը, ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ, ԼՂՀ ԱԺ <<Դաշնակցություն>> խմբակցության ղեկավար, Արցախյան ազատամարտի առաջամարտիկ Դավիթ Իշխանյանը, Բերիո Հայոց թեմի առաջնորդի ներկայացուցիչ Տ.Զարեհ քահանա Շաքարյանը, ազգային վարժարանների տնօրեններ եւ ուրիշներ:

Պատերազմական թեժ օրեր ապրող հալեպահայ հանդիսատեսի համար ցուցադրվել է Արցախի մասին պատմող ներկայացում:

Այնուհետեւ ՍԵՄ-ականները / ՀՅԴ Սիրիայի երիտասարդական միություն/ գեղեցիկ համադրումով ներկայացրել են Արցախի պատմությունը` 14-րդ դարից մինչեւ անկախության կերտում:
Ներկայացվել է արցախյան ազատամարտիկների առօրյան եւ մարտունակությունը խորհրդանշող տեսաերիզ:

Օրվա բանախոսը Դավիթ Իշխանյանն էր, ով, առաջին հերթին, իր խոսքը ուղղելով սիրիահայությանը՝ նշել է.

‏«Անկեղծ ասած, այսօր չէ, որ մեր հանդիպումը պիտի կայանար: Մեր ֆիզիկական ներկայությամբ տարիներ առաջ պատրաստակամ էինք լինելու ձեր մեջ ու ձեր կողքին՝ միասին դիմագրավելու հայրենի հողից հեռու, բայց նաեւ մեր ժողովրդին նետված ձեռնոցը:

«Մեր անմիջական կողք-կողքի չլինելը արդարացված էր եւ հասկանալի, նաեւ փոխըմբռնելի, մենք մեր ժողովրդին սպառնացող տարբեր ճակատների պաշտպաններն ենք, այստեղ, Արցախում, Հայաստանի Հանրապետության սահմաններում, բայց կարեւորը՝ մենք միասին էինք մեր բոլոր ծանր օրերին, նույն մտայնությամբ, նույն հոգսերով, ապագայի նկատմամբ նույն տեսլականով, հաղթելու կամքով:

Առիթն օգտագործելով՝ ուզում եմ Արցախի ժողովրդի եւ մեր իշխանությունների անունից շնորհակալություն հայտնել Ձեզ 25 տարի առաջ մեր մեջ լինելու եւ մեր հաղթարշավին մասնակից դառնալու համար, նաեւ հուսադրել, որ մեր որդեգրած ուղին անշեղելի ու անկասելի է: Վկան՝ անցած ապրիլյան օրերը>>:

Դ. Իշխանյանը նշել է նաեւ, որ սիրիահայությունը տասնամյակներ ի վեր եղել է Սփյուռքը սնող կարեւոր օջախներից մեկը՝ իր հոգեւոր, մտավոր, բարոյական արժեքներով ու արժեհամակարգով:

«Վերջին տարիներին պարտադրված տեղաշարժերով Հայրենիքում, թե Սփյուռքի գաղթօջախներում նա իր ներկայությամբ նորից համ ու հոտ պարգեւեց մեր ժողովրդին: Դրանից անմասն չմնաց նաեւ Արցախը՝ իր հյուրընկալ կեցվածքով հնարավորինս պայմաններ ստեղծելով մեր հայրենադարձների համար,- ասել է Իշխանյանը եւ ընդգծել,- Արցախի Հանրապետության 25 ամկակի առաջին ձեռնարկի մեկնարկը կատարվում է Հալեպում ու որքան էլ զարմանալի է, բայց նաեւ տրամաբանական է, որ մեր ժողովրդի երկու հատվածները` Արցախահայությունն ու Սիրիահայությունը վերջին տարիներին ճակատագրականորեն նույնատիպ խնդիրների առջեւ են կանգնած՝ ֆիզիկական գոյության եւ ժողովրդի անվտանգության պաշտպանությամբ, նույն տեղից փչող, բայց տարբեր ուղղություններով ուղղորդված թուրք-ազերական փոթորիկին դիմակայելու առաքելությամբ»:

Ապա բանախոսը, անդրադառնալով Արցախյան գոյապայքարին, նշել է.« Այսօր, այստեղ տոնելով Արցախի անկախության 25 ամյակը, մենք մեկ անգամ եւս ի լուր աշխարհի բարձրաձայնում ենք՝ 1988-ին մեկնարկած մեր ազգային-ազատագրական պայքարի գաղափարների ու նպատակների ճանապարհը մեր ժողովրդի համար արդար ու ճշմարիտ ուղի էր եւ է>>:
Այնուհետեւ Դ. Իշխանյանը ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդիրն ու պատմական զարգացումները,խոսել բանակցային գործընթացի մասին, անդրադարձել ապրիլյան պատերազմին:

«Մինչ 2016թ. ապրիլի 2-ը ամենամեծ ձեռբերումը հավասարակշռության պահպանումն էր, որը երաշխիքն էր խաղաղության:Այնուհանդերձ, մենք պետք է գիտակցենք մի կարեւոր բան՝ մենք չենք հրահրել պատերազմ, մենք փորձել ենք դեռեւս 1988-ին գործել ԽՍՀՄ Սահմանադրության ընձեռած մեր իրավունքից՝ նպատակ չունենալով որեւէ մեկի խաղաղ գոյակցությունը վտանգելու: Մենք ստիպված էինք մեզ պարտադրված պատերազմում ինքնակազմակերպվելու, պաշտպանվելու եւ հաղթանակելու: Մենք գիտակցել ու գիտակցում ենք, որ Արցախյան հիմնահարցի փաստացի լուծմանը հաջորդելու է նաեւ իրավական հանգուցալուծում: Մենք գիտակցում ենք, որ այդ ճանապարհի վերջնակետին հասնելու լավագույն տարբերակը հզոր Արցախի Հանրապետությունն է` իր պետական, տնտեսական եւ ռազմական համակարգով, ժողովրդագրական ու ժողովրդավարական նոր ցուցանիշներով, իր միջազգային ճանաչման նպատակաուղղուած քաղաքականությամբ:Մենք գիտակցում ենք, որ Արցախի բնակչության 1991թ. եւ 2006թ. Դեկտեմբերի 10-ի կամարտահայտությունները ետադարձ չունեն:Մենք գիտակցում ենք, որ մեր ժոովրդի հաջողության ամենամեծ գրավական հանդիսացող համազգային միասնականության թուլացմանը միտված բոլոր ուժերի (օտար թէ ներքին) քայլերը ձախողված են: Ինչպես 25 տարի առաջ՝ մենք միասին ենք` Հայրենիք եւ Սփյուռք: Միասնական ենք՝ հանուն ազատագրված Արցախի, հանուն ապագա Ջավախքի, հանուն Միացյալ Ազատ ու Անկախ Հայաստանի: Արցախի գաղափարը մեր ժողովրդի բոլոր հատվածներին միավորող գաղափար էր: Վկան՝ նույնպես անցած ապրիլյան օրերը:Մեր ժողովրդի հերթական փորձությունը եւ թատերաբեմը նորից Արցախն էր>>:

«Մենք հավատում ենք, որ ժողովրդավարական ուղին որդեգրած աշխարհը հետադարձ չունի,- հավելել է բանախոսը,-հետադարձ չունի նաեւ ինքնորոշված եւ նույն ժողովրդավարական սկզբունքներ դավանող եւ դրանով առաջնորդվող Արցախը եւս: Այդ դժվարին ճանապարհն են անցել աշխարհի գրեթե բոլոր ազատատենչ երկրները…Ոչ ոք չի կարող մեզ դնել պարտադրանքի տակ:Մենք ունակ ենք պայքարի նոր ձեւեր որդեգրել>>:

Եզրափակելով իր խոսքը՝ Դաւիթ Իշխանյանը շնորհավորել է ներկաներին Արցախի անկախության 25 ամյակի առիթով:
Հանդիսությունը փակվել է Տեր Զարեհ քահանա Շաքարյանի «Պահպանիչ» աղոթքով:

aparaj.am

Տպել Տպել