Արտագաղթի խնդիրն անդրադարձել է աշակերտների թվի վրա

FotorCreatedԱրագածոտնի մարզպետ Գաբրիել Գյոզալյանն լրագրողների հետ զրույցում անդրադարձավ մարզի խնդիրներին: Որպես հիմնական խնդիր` նա մատնանշեց արտագաղթը, որն անդրադարձել է աշակերտների թվի վրա: Մարզպետը տնօրեններին հրավիրել ու հանձնարարականներ է տվել: Թե ինչո՞վ է բացատրվում մոտ 100-ով աշակերտների թվի կրճատումը, մարզպետը պատասխանեց` խնդիրը կրթության հետ բացարձակ կապ չունի, ավելի շատ սոցիալական է. ընտանիքներ են արտագաղթել, հիմնականում` արտերկիր:

Հարցին, թե ի՞նչ կարող է ասել ծիրանի բերքի վերաբերյալ, մարզպետը պատասխանեց, որ մասնակի ցրտահարություն թեև եղել է, սակայն մարզում ծիրան կլինի:

Իսկ թե ի՞նչ ժառանգություն է թողել նախկին մարզպետ Սարգիս Սահակյանը, Գաբրիել Գյոզալյանը նշեց, որ չի ցանկանում խոսել նախկին մարզպետի թողած ժառանգության մասին, թեև դժգոհությունները շատ են:

«Ես իմ մասով եմ ուզում խոսել, նախկին մարզպետի մասով չեմ ուզում խոսել, նախկինն իր աշխատաոճն ունի, ես իմ»,- ասաց նա՝ իր կատարած աշխատանքը գնահատելով «նորմալ»:

Հարցին, թե դաշնակցական մարզպետը կարո՞ղ է ավելին անել, քան ՀՀԿ-ականը, Գյոզալյանը պատասխանեց, որ այդ աշխատանքում կապ չունի կուսակցական պատկանելությունը, կապ ունի մարդու տեսակը: «Եթե մոտեցումը լինում է հավասարաչափ բոլորի նկատմամբ, բոլորին մի աչքով ես նայում, հարգանքը բոլորի կողմից լինում է: Եթե հարգանք լինի, ձայն էլ կլինի: Իմ աշխատաոճը դա է»,- ասաց նա:

Մարզպետը նշեց, որ ՀՀԿ-ի հետ համագործակցությանն ինքը վատ չի վերաբերվում: «Եթե կարողանում ես օժանդակել, ուժդ օգտագործել, ես դրանում վատ բան չեմ տեսնում»,- ասաց նա:

Տպել Տպել