Կրթական ծրագրերին նոր բովանդակություն եւ որակ հաղորդելու ժամանակն է

FotorCreatedԿԳ նախարարն այսօր աշխատանքային այցով եղել է Աշտարակում, մասնակցել Արագածոտնի մարզի դպրոցների տնօրենների տարեվերջյան խորհրդակցությանը: Նախարարն անդրադարձել է կրթական ոլորտում սպասվող փոփոխություններին` հիմնականում շեշտադրելով հանրակրթության բովանդակային խնդիրները:

Կրթության նախարարն ու Արագածոտնի մարզպետը տնօրեններին կոչ են արել վերջին դասի միջոցառումների ժամանակ զերծ մնալ անհարկի շքեղություններից եւ առաջնորդվել օրվա խորհրդի տրամաբանությամբ:

Նախարարը համոզված է, որ կրթության համակարգում կառուցվածքային փոփոխությունները կարելի է համարել ավարտված, եւ հերթն այժմ կրթական ծրագրերին նոր բովանդակություն եւ որակ հաղորդելունն է:

Անելիք կա նաեւ դպրոցական առարկայացանկը տեսքի բերելու հարցում: Ըստ նախարարի՝ այս հարցում եւս պետք է գտնել լավագույն ոսկե միջինը:

Ավագ դպրոցները սկսել են նպատակին չծառայել:Այդ ուղղությամբ կարեւոր քայլերից մեկը կրեդիտային համակարգի ներմուծումն է, որն իր հերթին կկարգավորի կրթության շղթայի արդյունավետ աշխատանքն ու բնականոն գործունեությունը:

Այն հնարավորություն կտա որոշ առարկաներից ստացած կրեդիտները տեղափոխել բուհ: Նախարարը կարեւորեում է նաեւ ավագ դպրոցի կրթական ծրագրի բեռնաթափումը` նշելով, որ գործող ծրագիրը ոչ միայն չի ապահովում սահուն անցում կրթության հաջորդ աստիճան, այլեւ ընդգծված չեն մասնագիտական ուղղությունները:

Անդրադառնալով բուհական համակարգում պետական պատվերով կրթություն ստանալու հնարավորություններին՝ Լեւոն Մկրտչյանը նշել է՝ գործող համակարգը սոցիալական իմաստով խնդիրներ ունի եւ պետք է կարգավորվի օրենսդրական ճանապարհով:

Տպել Տպել