Դամասկոսում նշվեց Հայաստանի անկախության 98 – ամյակը

FotorCreatedՄայիսի 26-ին Դամասկոսում Համազգայինի «Լեւոն Շանթ» մասնաճյուղի նախաձեռնությամբ հանդիսավոր կերպով նշվեց Հայաստանի անկախության 98-ամյակը։

Հանդիսությանը ներկա էին Սիրիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արշակ Փոլատյանը, հյուպատոս Արշակ Հարությունյանը, դեսպանատան խորհրդական Վարդան Հովհաննիսյանը, ՀՅԴ Արցախի Կենտրոնական Կոմիտեի ներկայացուցիչ, ԼՂՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության ղեկավար, արցախյան ազատամարտի առաջամարտիկ Դավիթ Իշխանյանը, Սիրիայի խորհրդարանի անդամ դոկտ. Նորա Արիսյանը, Հայ կաթողիկե համայնքի ներկայացուցիչ Տեր Գեւորգ Պահին, հայկական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ՀՕՄ-ի Կենտրոնական վարչության անդամ Աննա Տեր – Հակոբյանը եւ ուրիշներ:

Բացման խոսքով հանդես եկավ Հավերժ Սագայանը, ով անդրադարձավ Մայիսյան պատգամներին։

Միջոցառման գեղարվեստական մասից հետո ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան, դոկտոր – պրոֆեսոր Արշակ Փոլատյանն իր խոսքում ներկայացրեց անկախության խորհուրդը։

Օրվա բանախոսն էր Արցախի ԿԿ ներկայացուցիչ, ԼՂՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Դավիթ Իշխանյանը։
Բանախոսը նախ անդրադարձավ Մայիս 28-ի խորհրդին եւ անկախության արժեքին, այնուհետեւ շեշտեց սիրիահայ համայնքի կարեւորությունը, պատերազմի դժվարությունների հաղթահարման նրա կամքը եւ արցախահայության զորակցությունը հայտնեց սիրիահայ համայնքին։

Իշխանյանը նաեւ անդրադարձավ Արցախի հիմնախնդրին, Արցախյան ազատամարտին, Արցախի Հանրապետության հռչակման, պետականաշինությանը եւ բանակի կազմավորմանը, արցախահայության ինքնորոշման իրավունքի դրսեւորումներին եւ Ադրբեջանի սանձազերծած կայծակնային պատերազմին, Ադրբեջանի հարձակողապաշտ քաղաքականությանը, Արցախի դիմադրության եւ Արցախ-Հայաստան-Սփյուռք եռամիասնության կարեւորությանը։

aparaj.am

Տպել Տպել