ՀՅԴ շարքերը համալրողները երդվեցին դրոշի վրա, որը ծածանել էր Վահան Հովհաննիսյանը

FotorCreated-81Այսօր, Առաջին Հանրապետության հիմնադրման առիթով, Վահան Հովհաննիսյանի շիրիմի մոտ, տեղի ունեցան ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեի կազմակերպած երդման և խոստման արարողություններ: Միջոցառման ժամանակ հարգանքի տուրք մատուցվեց և ծաղկեպսակ դրվեց Արամ Մանուկյանի շիրիմին:

Նորագիրները երդվեցին կուսակցության այն դրոշի վրա, որը բանտարկված ժամանակ ճաղերի ետևից ծածանել էր Վահան Հովհաննիսյանը:Վահան Հովհաննիսյանի շիրիմի մոտ, երդման արարողությունից առաջ, ելույթ ունեցավ օրվա կնքահայր, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը.

«Շնորհավորում եմ բոլորիդ Մայիս 28-ի առթիվ: Որևէ ժողովրդի համար չկա ավելի մեծ տոն, քան իր ժողովրդի անկախության տոնը: Որևէ ժողովուրդ չի կարող լիարժեք դրսևորվել` առանց անկախ պետականության: Մայիսի 28-ը կերտած մեր նախնիները հիմքը դրեցին, որ այսօր մենք ունենանք նորանկախ պետություն, նոր խնդիրներ, նոր մարտահրավերներ: Բայց հպարտ ենք, որ աշխարհի այն ժողովուրդներից ենք, որ կարողացել ենք մեր ինքնուրույնությունը, մեր տեսակը, մեր պետականությունը ստեղծել: Կարևոր է, որ մենք այսօր հավաքվել ենք Վահան Հովհաննիսյանի շիրիմի մոտ, և նշանակալի է, որ հենց այստեղ պետք է երդման արարողություն կատարենք: Ամեն դաշնակցականի համար ամենահիշարժան ու կարևոր օրերից մեկն է: Ես, որ իմ կյանքում հազար բանի եմ ականատես եղել կամ մոռացել, մի բան երբեք չեմ մոռացել՝ իմ դաշնակցական երդման օրը՝ 1990 թվական, ապրիլի 26»,- ասաց Աղվան Վարդանյանը:FotorCreated

Երդման արարողությունից հետո, ՀՅԴ համակիրների խումբը՝ թվով 28 մարդ, համալրեցին ՀՅԴ երիտասարդական միության շարքերը՝ Երդման եւ խոստման արարողություններից հետո հնչեցին շնորհավորանքներ՝ ուղղված նոր անդամագրվածներին՝ ինչպես նաև` հնչեցին ավանդական երգեր:

yerkir.am

Տպել Տպել