Լուրջ փոփոխություններ` ընդունելության քննություններում

FotorCreatedԱպրիլից հետո, երբ սահմանին լարված էր իրավիճակը, բարդությունները և մարտահրավերները կանգնած են Հայաստանի Հանրապետության առջև, և մենք ամեն րոպե պետք է պատրաստ լինենք դիմակայելու դրանց. այսօր` Հյուսիսային համալսարանի հիմնադրման 20-ամյակի առթիվ բուհում գիտական խորհրդի ընդլայնված նիստի ժամանակ, ասաց ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը:

Նախարարի խոսքով` մենք առաջին հերթին պետք է փոխենք մեր մտածելակերպը և հասկանանք, որ, բացի մեզնից, մեզ ոչ ոք չի փրկելու:

«Մենք իրավունք չունենք մեր հույսը դնելու որևէ մեծ պետության վրա, քանի որ բարեկամը միշտ ուժեղի մոտ է հայտնվում, ուժեղի ձեռքը բռնում: Մեր հույսը մենք ինքներս ենք, և դրան հասնելու բանալին դեմքով դեպի հասարակությունը շրջվելն է»,- ասաց նախարարը:

Լեւոն Մկրտչյանի կարծիքով` ՀՀ ուսումնական համակարգը` բուհական և հանրակրթական, դեռևս պատրաստ չէ վարկանիշավորման: Այսօր նա լրագրողներին ասաց, որԸստ նախարարի ` վարկանիշավորումն ինքնագնահատման վրա է հիմնված, և այն կայացած համակարգերի մեջ է տեղի ունենում և չափանիշներն էլ հասարակության համար շատ ընկալելի և հասկանալի պետք է լինեն:

«Վարկանիշավորումն, այնուամենայնիվ, լավ գործընթաց է, որովհետև մենք աստիճանաբար սովորում ենք վարկանիշավորման գործընթացին, համալսարանները, անգամ դպրոցները փորձում են ինչ-որ խնդիրներ կարգավորել` հաջորդ տարվան նախապատրաստվելով: Եթե կարողանանք այնպես անել, որ 4-5 տարվա մեջ հավատարմագրումն ու վարկանիշավորումը սկսեն էապես ազդել որակի ձևավորման գործընթացի վրա` խնդիրը լուծված կլինի»,-ասաց նախարարը:

Ներկայումս գործող վարկանիշավոորման ձևաչափը Մկրտչյանի համար հիմնավոր չի թվում, բայց ոչ թե նրա համար, որ այն վատ է կատարվում, այլ այն պատճառով, որ համակարգը, դեռևս ժամանակ է պետք, որ ադապտացվի այդ ձևաչափին:

Համալսարանները երկու անկյունաքարի վրա պետք է հիմնված լինեն` ազատություն և պատասխանատվություն , – ասաց ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը:

Նա նշեց, որ առաջիկայում պետք է հասնեն նրան, որ իրարից անջատեն միասնական քննությունները, մրցույթն ու պետպատվերով հատկացվող անվճար տեղերը: Մկրտչյանի կարծիքով` այն, որ այս ամենը մի տեղ են կենտրոնացած, բերում են ոչ հավասարության:

«Պետք է կարողանանք հասնել նրան, որ դիմորդը ԳԹԿ-ում հանձնի քննություն` առանց նշելու, թե որ բուհ է պատրաստվում դիմել, հետո դիմի մեկ այլ հաստատություն` անվճարի համար իր փաստաթղթերը վերցնելով և այս դեպքում մենք պետք է առաջնայնությունը տանք սոցիալապես անապահով խմբերին: Այս ամենից հետո միայն, ունենալով երկու փաստաթղթերը, դիմորդն ազատ կլինի դիմել որևէ բուհ, որը հետո կհայտարարի իր ընդունելության շեմը»,-ասաց նախարարը:

Նրա կարծիքով` նման ձևաչափով կազմակերպելով ընդունելությունը` համակարգում երկու խնդիր կլուծվի` սոցիալական արդարության և կվերանան պետական և մասնավոր բուհերի միջև առկա պետպատվերով տեղերի հետ կապված խոսակցությունները:

Բացի այդ, նախարարի կարծիքով, անհրաժեշտ է ընդլայնել համալսարանական ինքնակառավարումը.«Պետք է վստահել բուհերին»:

yerkir.am

Տպել Տպել