Արգենտինայի Էնտրե Ռիոս նահանգը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

FotorCreatedԱրգենտինայի Էնտրե Ռիոս նահանգը հաստատել է օրենք, որը Հայոց ցեղասպանության օրը սահմանում է Արգենտինայում որպես «Հանդուրժողականության և ժողովուրդների միջև հարգանքի օր»:

Ըստ Agencia Prensa Armenia-ի՝ մայիսի 31-ին տեղի է ունեցել նաև Էնտրե Ռիոսի նահանգապետի տեղակալի, նահանգի սենատի նախագահ Ադան Ումբերտոյի, սենատոր Լուկաս Լարատեի, Սենատի իրավական հարցերի կոմիտեի ղեկավարի հանդիպումը Հարավային Ամերիկայում Հայ դատի հանձնախմբի անդամներ Նիկոլա Սաբունչույանի և Ջորջ Դոլմաջյանի հետ:FotorCreated

Բուենոս Այրեսում Հայ դատի հանձնախմբի ղեկավար Նիկոլա Սաբունչույանը նշել է, որ Արգենտինայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման օրենքից տասը տարի անց, կարևոր է, որ Սենատը նույնպես միացել է այդ ուղուն, որ Արգենտինան բռնել է՝ դառնալով Ցեղասպանության ճանաչման պայքարի առաջամարտիկներից:

yerkir.am

Տպել Տպել