«Հայ դատ Արգենտինա» պիտակով նիւթեր

Արգենտինայի Հանրապետության հայկական հաստատություններ կազմակերպության նախագահն այցելել է Սփյուռքի նախարարություն

Մարտի 26-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունել է Արգենտինայի Հանրապետության հայկական հաստատություններ (ԱՀՀՀ) կազմակերպության նախագահ, ՀՅԴ Հարավային Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի ներկայացուցիչ Խաչիկ Տեր-Ղուկասյանին և ՀԲԸՄ Բուենոս Այրեսի մասնաճյուղի պատվո նախագահ Ռուբեն Քեշիշյանին: Ողջունելով հյուրերին՝ նախարարը կարևորել է ազգային գործիչների՝ Արգենտինայի հայ համայնքի պահպանմանն ու Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդմանն ուղղված հայանպաստ գործունեությունը, պատշաճ ուշադրությունը լեզվի…

Արգենտինայի համալսարանները չեղարկել են Հայոց ցեղասպանությունը ժխտող համաժողովի անցկացումը

Արգենտինայի Բելգրանո և Արևմտյան ազգային համալսարանները հայկական համայնքի ջանքերի շնորհիվ չեղարկել են «1915. Օսմանյան Կայսրության ամենաերկար տարին» խորագիրը կրող ժխտողական համաժողովի անցկացումը: Համաժողովը պետք է անցկացվեր Անկարայի համալսարանի հետ համատեղ: Արգենտինայի Հայ դատի հանձնախմբից տեղեկացնում են, որ համաժողովի մասին հայտարարելուց հետո հայկական համայնքի բոլոր երիտասարդական կազմակերպությունները հանդես են եկել հայտարարություններով, որ անընդունելի է նման բնույթ…

Արգենտինայի Սան Լուիս նահանգում ապրիլի 24-ը կնշվի որպես Հայոց ցեղասպանության հիշատակի օր

Արգենտինայի Սան Լուիս նահանգը ընդունել է օրենք, որով ապրիլի 24-ը հռչակվում է որպես «Ժողովուրդների միջեւ հանդուրժողականության եւ հարգանքի օր»՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության: Այդպիսով, Սան Լուիսը դարձել է Արգենտինայի 20-րդ նահանգը, որն ընդունել է նմանատիպ օրենք: Այս մասին հայտնում է Prensa Armenia-ն: Սան Լուիսի խորհրդարանը միաձայնորեն քվեարկել է Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչող օրենքի օգտին, իր…

Արգենտինայի Էնտրե Ռիոս նահանգը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Արգենտինայի Էնտրե Ռիոս նահանգը հաստատել է օրենք, որը Հայոց ցեղասպանության օրը սահմանում է Արգենտինայում որպես «Հանդուրժողականության և ժողովուրդների միջև հարգանքի օր»: Ըստ Agencia Prensa Armenia-ի՝ մայիսի 31-ին տեղի է ունեցել նաև Էնտրե Ռիոսի նահանգապետի տեղակալի, նահանգի սենատի նախագահ Ադան Ումբերտոյի, սենատոր Լուկաս Լարատեի, Սենատի իրավական հարցերի կոմիտեի ղեկավարի հանդիպումը Հարավային Ամերիկայում Հայ դատի հանձնախմբի անդամներ…

Մարդկային իրաւանց քարտուղարը հանդիպեցաւ Հայ դատի յանձնախումբին հետ

Պուէնոս Այրէս («Արմենիա» թերթ).- Հինգշաբթի, 14 Յունուարին, Արժանթինի Մարդկային Իրաւանց քարտուղար՝ Գլաուտիօ Ավրուխ հանդիպում մը ունեցաւ Հ.Յ.Դ. Հարաւային Ամերիկայի Հայ Դատի Յանձնախումբի ներկայացուցիչ՝ Ժանիկ Քէչեանի եւ քարտուղար՝ Էտուարտօ Գոզանլեանի հետ։ Հանդիպման ընթացքին Քէչեան պետական պաշտօնեային փոխանցեց Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Հարաւային Ամերիկայի կառոյցի շնորհաւորութիւնները իր նշանակման առիթով, ինչպէս նաեւ ներկայացուց տասնամեակներէ ի վեր Հայ Դատի Յանձնախումբի…

Արժանթինի նախագահ Քրիստինա Քիրչնէրի զօրակցութիւնը Հայոց Ցեղասպանութեան 100ամեակի առիթով

ՊՈՒԷՆՈՍ ԱՅՐԷՍ («Արմենիա» թերթ).- Հայոց Ցեղասպանութեան 100ամեակի առիթով, Արժանթինի նախագահ Քրիստինա Ֆէրնանտէս տէ Քիրչնէր հանդիպում մը ունեցաւ Օլիվոսի նախագահական նստավայրի մէջ հայ համայնքի ներկայացուցիչներուն հետ, Հայց. Առաք. Եկեղեցւոյ Առաջնորդ՝ Գիսակ արք. Մուրատեանի գլխաւորութեամբ։ Հանդիպումը տեղի ունեցաւ Երեքշաբթի, Ապրիլ 14ին, նպատակ ունենալով նախագահ Քիրչնէրի զօրակցութիւնը Հայոց Ցեղասպանութեան 100ամեակի առիթով։ Հայց. Առաք. Եկեղեցւոյ Առաջնորդի կողքին, պատուիրակութեան մաս…

Արգենտինայում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նվիրված հրապարակ կբացվի

Արգենտինայի Սանտա Կրուս նահանգի Ռիո Գալյեգոս քաղաքում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հրապարակ կբացվի: Համապատասխան որոշումը ապրիլի 9-ին կայացրել է քաղաքային խորհուրդը, հաղորդում է Prensa Armenia-ն: Նույն օրը նահանգի Ներկայացուցիչների պալատը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների անցկացման մասին հայտարարություն է ընդունել: Սանտա Կրուսում Հայ դատի գրասենյակի ներկայացուցիչ Ալեխանդրո Ավագյանը հայտարարել է, որ հայ համայնքի…

Արգենտինայում կմեկնարկի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված մեկամյա արշավը

Արգենտինայի հայ համայնքն արդեն ձեւավորել է համայնքային հանձնաժողով, որի որոշմամբ եւ նախաձեռնությամբ էլ պետք է տեղի ունենան Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցի միջոցառումները: Տեղի կունենան քաղաքական, կրոնական, մշակութային եւ ակադեմիական ուղղվածությամբ միջոցառումներ: «Արմենպրես»-ի հետ զրույցում Բուենոս Այրեսի Սան Անդրեսի համալսարանի միջազգային հարաբերությունների պրոֆեսոր Խաչիկ Տեր-Ղուկասյանը շեշտում է, որ միջոցառումների նպատակն է քարոզչական լայն արշավ նախաձեռնել ամբողջ…

Մերժվել է հրապարակի կառուցման նախագիծը

Բուենոս Այրեսի քաղաքային խորհուրդը մերժել է նախագիծը, որն առաջարկում էր քաղաքի Կոլրեին հատվածում «Ադրբեջանի Հանրապետություն» անվանումով հրապարակ կառուցել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով PrensaArmenia.com-ը, օրենքի նախագիծը քննարկման առաջին իսկ վայրկյանից արժանացել է Արգենտինայի հայ համայնքի քննադատությանն ու նրանց ջանքերի եւ ակտիվության շնորհիվ հնարավոր է եղել բացահայտել Ադրբեջանի հորինած սուտն ու կեղծիքը: Խնդիրն այն է, որ…

Բուենոս Այրեսում կանցկացվի Հայոց ցեղասպանությանն ու մարդու իրավունքներին նվիրված դասախոսություն

Մարդու իրավունքներին եւ Հայոց ցեղասպանությանը նվիրված «Ռասիզմն ու աշխարհի մոռացկոտությունը» խորագրով հոգեբանական դասախոսություն-քննարկում կանցկացվի օգոստոսի 23-ին Բուենոս Այրեսի Center Foundation հոգեբանական կենտրոնում: Նախաձեռնության հեղինակը արգենտինական Center Foundation հոգեբանական կենտրոնն է: Թեմայի վերաբերյալ դասախոսություններով հանդես կգան հետազոտող եւ դասախոս Ալեխանդրո Կաուֆմանը, փաստաբան Աննա Արզումանյանը, ռեժիսոր Իգնասիո Դիմատիան, ՀՅԴ Հայ դատի Բունեոս Այրեսի հանձնախմբի ղեկավար Կարոլինա Կարագյոզյանը…