Աշխատատեղերի կրճատման խնդիր չունենք

FotorCreatedԱյսօր տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը դրական գնահատեց համայնքների խոշորացման ծրագրերը:

«Եթե դուք տեղերում լինեք և շփում ունենաք բնակիչների հետ, կզգաք, որ նրանք շատ մեծ արագությամբ էին ուզում ամեն ինչ տեսնել: Խոշորացման առաջին երեք ծրագրերից անցել է երեք ամիս, որից ամիս ու կեսը կազմավորվել են այդ համայնքները, ավագանին ձևավորվել է և անցել գործի»,- ասաց նախարարը:

Լոքյանը նշեց՝ այսօր այդ համայնքները ներկայացրել են իրենց ծրագրերը, նրանք ստանում են իրենց հասանելիք դրամաշնորհային գումարները` ծրագրերն իրականացնելու համար:

Ըստ նրա` եթե այսօր կան գյուղապետեր, որ դժգոհում են, թե կորցրել են պաշտոնը, ապա պետք է հասկանալ, որ պետական խոշոր ծրագիր է իրականացվում, դրան պետք է վերաբերվել շատ հանգիստ և իմանալ՝ ոչ մի գյուղապետ իր պաշտոնը չի կորցրել. նրանք նշանակվում են լիազոր ներկայացուցիչներ իրենց համայնքներում` նույն աշխատավարձով: Բյուջե չունեն` տնօրինելու, բայց դա խնդիր չէ, չէ՞ որ ծրագրի իրականացման արդյունքնում բյուջեները կոնսոլիդացվել են:

«Աշխատատեղ չի պակասել, աշխատատեղերի պակասի խնդիր չունենք այդ համայնքներում: Եթե օգնական ու քարտուղար է կրճատվել, ապա ընդունվել է փականակագործ, էքսկավատորի վրա աշխատող, այսինքն` աշխատատեղերի կրճատման խնդիր չունենք»,- հավելեց նախարարը:

Տպել Տպել