Ախալքալաքի երիտասարդական կենտրոնը նոր մասնաշենք ունի

FotorCreated ՀՕՄ-ի Ջավախքի օժանդակության ծրագրերի հանձնախմբի կողմից ստեղծված Ախալքալաքի Երիտասարդական Կրթամշակութային Կենտրոնին կից «Համո Օհանջանյան» մասնաշենքի հանդիսավոր բացումը տեղի ունեցավ 2016թ. հունիսի 18-ին: Բացմանը ներկա էին սփյուռքից ժամանած հյուրեր,Հայաստանի և Վրատանի տարբեր բնագավառների ներկայացուցիչներ, Ախալքալաքի շրջանի տեղական ինքնակառավարման մարմիններ, Վրաստանի խորհրդարանի պատգամավորներ, հոգևոր հայրեր, մշակույթի գործիչներ, դպրոցների տնօրեններ և այլ հրավիրյալներ:

Մասնաշենքի բացման համար ժապավենը կտրելու և Համո Օհանջանյանի պատկերը կրող ցուցատախտակի բացման պատիվը տրվեց Համազգային Հայ Կրթական ու Մշակութային Միության ԿՎ-ի ատենապետ Մկրտիչ Մկրտչյանին և ՀՕՄ-ի Ջավախքի Օժանդակության ծրագրերի Հանձնախմբի ատենապետ Բագրատ Սարգսյանին:FotorCreated

Բացման արարողությանը ողջույնի խոսքով հանդես եկան ՀՕՄ-ի ՋՕԾՀ-ի ատենապետ Բագրատ Սարգսյանը: Նա ներկայացրեց ՀՕՄ- ՋՕԾՀ-ի նախաձեռնությունները Ջավախքում ԵԿ-ներ բացելու համար, որոնց թիվը գնալով ավելանում է տարածաշրջանում: Բ.Սարգսյանը կարևորեց ԵԿ-ների նպատակը՝ երիտասարդության գաաղափարական դաստիարակչության ու հայապահպանման գործում: Նա շնորհակալական խոսք հղեց այն բոլոր աշխարհասփյուռ հայ բարերարներին,ովքեր իրենց ներդրումն են արել ու շարունակում են անել այս Կենտրոնների ձեռք բերման ու գործունեության գործում:06469266

Համազգային Հայ Կրթական ու Մշակութային Միության ԿՎ-ի ատենապետ Մկրտիչ Մկրտչյանը իր խոսքում մասնավորապես ասաց. «Ուրախ եմ մանավանդ, որ այստեղ կգնտվինք բացումը կատարելու Համո Օհանջանյանի անունը կրող մասնաշենքին՝ Հմազգայինի գլխավոր հիմնադիրներեն մեկուն ծննդավայրին մեջ: Համո Օհանջանյանի կյանքն ինքնին հրապուրիչ դասագիրք է նոր սերունդներուն համար….Մենք հպարտ ենք,որ մեզիառիրը տրվեցավ մեզի մեր նպաստը բերելու մշակութային իր անունը կրող այս կեդրոնի ամբողջացման մեջ»: Ապա նա շնորհակալություն հայտնեց ՀՕՄ-ի ՋՕԾՀ-ն,որ առիթ է տվել Համազգայինին՝նպաստելու Ախալքալաքի ԵԿ-ի նման նպատակասլաց մեկ հաստատություն ևս բացելու համար:
76843270
Ախալքալաքի մունիցիպալիտետի սակրեբուլոյի նախագահ Համլետ Մովսիսյան և Վրաստանի խորհրդարանում Ախալքալաքի շրջանից պատգամավոր Սամվել Պետրոսյանը իրենց ողջույնի խոսքերում շնորհակալական խոսքերն հղեցին ծնունդով ջավաԽքցի,հայ հասարակական,քաղաքական գործիչ Համո Օհանջանյանի անունը կրող մասնաշենքի բացման հովանավորներին, բարերարներին,քանզի նրանք ծանոթ էին մինչ այժմ գործող նախորդ Կենտրոնների գործունեությանը,որոնք շատ կարևոր են ներկա սերնդի հայեցի դաստիարակման նպատակով :

Այնուհետև Սամցխե- Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Հոգեշնորհ Տեր Բաբգեն վրդ. Սալբիյանի ձեռամբ կատարվեց նոր մասնաշենքի օրհնման արարողություն: Հյուրերը շրջեցին մասնաշենքում , վայելեցին հանդիսավոր օրվա գեղարվեստական մասը, որը ներկայացնում էին հանձնախմբի Ախալքալաքի, Ախալցխայի և Նինոծմինդայի Երիտասարդական կենտրոնների(ԵԿ) սաները՝ իրենց պարերով, երգերով ու ասմունքով:63627631

Միջոցառման ընթացքում Ախալքալաքի ԵԿ-ի սաները համառոտ ներկայացրեցին ԵԿ-ների գործունեությունները: Ներկաները տեղեկացան,որ Ախալցխայի ԵԿ-ն բացվել է 2006թ. Ախալքալաքի ԵԿ-ն՝ 2007թ. Նինոծմինդայի ԵԿ-ն՝ 2014թ: Այս Կենտրոններում գործում են հայերեն, վրացերե,ռեւսերեն ու անգլերեն լեզուների, հայ ժողովրդի պատմության, նկարչության, հմուտ ձեռքերի, շախմատի համակարգչային դասընթացների, ազգային երգ եւ պարի,թատերական,ինպես նաև գորգագործության խմբակներ; Կենտրոններ հաճախող երեխաների թիվը տարեց տարի ավելացել են և այս տարի հասել են 200-250-ի:7212202230721675 (1)

Տպել Տպել