Որակյալ կրթությունն ունենալն առաջնահերթ պայման

FotorCreated«Յուրաքանչյուր ազգ դասավորում է իր կրթական համակարգն իր ազգային կրթակարգով, եւ մենք պարտավոր ենք մեր ազգային կրթակարգում տանք կրթության մեր տեսլականը»,- այս խոսքերով է իր ելույթը սկսել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը՝ հունիսի 17-ին Արցախի պետական համալսարանում տեղի ունեցած ԼՂՀ կրթության ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։

Ըստ Լեւոսն Մկրտչյանի՝ կրթական համակարգի հիմնական խնդիրները կրթության որակի պահպանումն ու վերականգնումն են:
ՀՀ ԿԳ նախարարի խոսքերով՝ հանրակրթության եւ երեխայի ֆիզիկական ձեւավորման գործում ամենակարեւոր շրջանը 5-6-րդ դասարաններն են, երբ որ երեխան ազատությունից անցում է կատարում պատասխանատվության։ Սակայն դպրոցն այդ անցումը տալիս է գիտելիքի ձեւով։ Խնդիրն այն է, թե ինչպե՞ս պետք է մատուցել այդ գիտելիքը, որ գիտելիքի միջոցով պատասխանատվություն ստանձնած երեխայի մոտ հակակրանք չառաջանա այդ նույն գիտելիքի նկատմամբ։

«Երբ մենք 4-5-րդ դասարանի երեխային ծանրաբեռնում ենք բարդ առարկաներով, ապա ջարդում ենք նրա ազատությունը եւ հակակրանք ենք առաջացնում գիտելիքի ուղղությամբ։ Մենք պետք է ընդունենք մի ձեւաչափ, որը թույլ կտա գիտելիքը եւ պատասխանատվությունն աստիճանաբար ստանալ մինչեւ 9-րդ դասարանն ավարտելը,- ասել է Լ․Մկրտչյանը եւ շարունակել,- իսկ ավագ դպրոցում, երեխան պետք է դառնա քաղաքացի։ Ստանալով պատասխանատվություն, ազատություն եւ գիտելիք՝ նա պիտի կարողանա կյանքում կողմնորոշվել՝ ե՛ւ մասնագիտորեն, ե՛ւ քաղաքացիական ձեւաչափով»։

«Երկու բազային արդյունք կա կրթված մարդու համար․ մեկն անձնական ազատությունն է, մյուսը՝ պատասխանատվությունը։ Կրթված մարդն այս երկուսի ամբողջությունն է։ Բացի դրանից, դպրոցում, բացի գիտելիք ստանալուց երեխան պետք է սովորի մտածել, պետք է էմոցիաներ ունենա»,- շեշտել է նա։

Լ․Մկրտչյանի կարծիքով՝ ավագ դպրոցի այս կարեւոր խնդիրը մենք այսօր չենք լուծում։ 9-րդ դասարանից սկսած՝ մենք արհեստական լցնում ենք այդ երեք տարին, նույն պրիմիտիվ ընթացակարգով էլ բակալավրիատից շարունակում ենք մագիստրատուրա։

«Երեք տարի երեխաները կրկնություն են անցնում։ Ի՞նչ ենք կրկնում, ինչո՞ւ ենք կրկնում»,- այս հարցադրումներն է առաջ քաշում նախարարը եւ տալիս խնդրի լուծուման տարբերակը: << Մենք պետք է կարողանանք բեռնաթափել միջնակարգ կրթությունը, որպեսզի այդ երեք տարիների ընթացքում երեխան կողմնորոշվի, թե ուր է գնում եւ երրորդ տարում սկսի նպատակաուղղել իր հաջորդական կրթությանը։ Որակյալ կրթություն ունենալն առաջնհահերթ պայման է՝ մանկապարտեզից մինչեւ համալսարան եւ գիտություն»։ Ըստ Մկրտչյանի, քանի որ աշխարհում կրթական համականրգն անցել է 12 տարվա դպրոցական ուսուցման, ուզած-չուզած՝ մենք չենք կարող հետ մնալ միջազգային ստանդարտներից, սակայն նախարարությունը պատրաստվում է 1-ին, 2-րդ եւ 3-րդ դասարաններում հանել թվանշան հասկացությունը, իսկ մինչեւ 7-8-րդ դասարանների աշակերտները քննություններ չեն հանձնելու։ Բեռնաթափվելու է նաեւ դպրոցներում 6 առարկայի քննությունը։ « Այս ձեւաչափով երեխան 9-րդ, 10-րդ, 11-րդ դասարաններում կկարողանա իր խնդիրները լուծել, եւ եթե իր քնություննը վերջացնի 11-րդ դասարանի վերջում կամ 12-րդ դասարանի սկզբին, մնացած ամիսների ընթացքում ամբողջությամբ կտրամադրի իր ժամանակն ու ռեսուրսները երկու-երեք ուղղություններով զարգացմանը»,- նշել է Լ․Մկրտչյանը։ Նախարարը մատնանշել է նաեւ Բարձրագույն կրթական հաստատություններում առկա խնդիրները․ «Չենք կարողանում հանրակրթությունից ապահովել սահուն եւ բովանդակային անցում դեպի մասնագիտական կրթություն, ինչն ավագ դպրոցների խնդիրն է: Բացի այդ, չենք կարողանում բակալավրիատի կրթությունից հետո ճիշտ որոշել մագիստրատուրայի կրթության վիճակը, որը ապահովում է մեր անցումը դեպի գիտություն և որակյալ աշխատաշուկա»,- պարզաբանել է Լ. Մկրտչյանը եւ շարունակել,- շատ կարեւոր է, որպեսզի մենք Արցախում ունենանք որակյալ կրթությամբ համալսարան»։ Հանդիպման վերջում Լ. Մկրտչյանը պատասխանել է նաեւ ներկաներին հուզող մի շարք հարցերի։ aparaj.am

Տպել Տպել