ԼՂՀ նախագահը Պիետ դե Բրույնի հետ քննարկել է ԵԽԽՎ-Արցախ կապերը

180616-PietdeBruyn-Info-1Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 18-ին հանդիպում է ունեցել Բելգիայի խորհրդարանի եւ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) անդամ Պիետ դե Բրույնի հետ եւ քննարկել ԵԽԽՎ-Արցախ կապերին, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությանը եւ տարածաշրջանային գործընթացներին վերաբերող մի շարք հարցեր:

ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Բակո Սահակյանն արժեւորել է նման քննարկումները՝ ընդգծելով, որ եվրոպական տարբեր պետությունների եւ կառույցների հետ հարաբերությունների զարգացումը հանդիսանում է Արցախի արտաքին քաղաքականության կարեւոր ուղղություններից մեկը:

Հանդիպմանը ներկա էին ԼՂՀ ԱԺ փոխնախագահ Վահրամ Բալայանը, ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի ղեկավար Կասպար Կարապետյանը, պաշտոնատար այլ անձինք:

Տպել Տպել