Փաթեթային լուծումը կարող է փոխվել ու դառնալ հանգրվանային, ինչը մեր շահերից չի բխում

FotorCreatedՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՅԴ Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանն հունիսի 21-ին, «Փաստարկ» մամուլի ակումբում, լրագրողների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով Սանկտ-Պետերբուրգում կայացած Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի նախագահների հանդիպման համատեղ հայտարարության մասին, ասաց որ այն մի քանի բանի մասին է խոսում, որոնց իրագործումը ժամանակի ընթացքում հնարավոր կլինի տեսնել:

Մանոյանի բնորոշմամբ՝ հանդիպման ընթացքում խոսվել է գրեթե ամեն ինչի մասին՝ վերահսկման մեխանիզմների հաստատման, ԵԱՀԿ դիտորնդերի թվի ավելացման և ընդհանուր տպավորությունը դրական է, սակայն, ՀՅԴ-ականն ընդգծեց, որ որոշակի մտահոգություններ ունի: «Մեր մտահոգությունն այն է, որ երբ արդեն բանակցությունները լուրջ սկսվեն հարցի կարգավորման շուրջ, կարծում եմ, որ հայկակական կողմի վրա, Լեռնային Ղարաբաղի վրա ճնշումները կմեծանան, որովհետև պարզ է, որ համանախագահները պետք է ուզենան բավարարող բան տալ Ադրբեջանին և այդ կարող է լինել այն, որ առանց բոլոր սկզբունքների շուրջ վերջնական համաձայնության, արդեն սկսեն մշակել համապարփակ համաձայնագիրը, ինչը կարող է այլ հետևանքներ ունենալ»,-ասաց Մանոյանը և նշեց, որ եթե առանց հիմնական բոլոր սկզբունքների շուրջ համաձայնագրի մշակման,կարող է գալ մի պահ, երբ համանախագահներն ասեն՝ եթե այսքանի մեջ համաձայնել եք, եկեք կիրառենք:

«Այսինքն՝ փաթեթային լուծումը կարծես կարող է փոխվել և դառնալ ոչ թե փաթեթային այլ հանգրվանային լուծում, ինչը մեր շահերից չի բխում: Այսինքն՝ եթե արդեն սկսեն համապարփակ կարգավորման գործընթաց՝ առանց հիմնական սկզբունքների շուրջ համաձայնությունների, ապա կարող է գալ մի պահ, որ համանախագահ պետությունները կողմերին կասեն՝ եթե այսքանի շուրջ համաձայնել եք, եկեք էսքանն էլ սկսենք իրագործել: Այն մադրիդյան սկզբունքներ կոչվածը, որն ասում են՝ հակամարտության փաթեթային լուծում է, դա կարող է հանկարծ վերածվել հանգրվանային լուծման, ինչը մեր շահերից չի բխում: Մադրիդյան սկզբունքներին ՀՅԴ-ն մշտապես դեմ է եղել, սակայն, Հայաստանի իշխանությունների կողմից դա որպես հիմք ընդունվել է, և հիմա մեր մտահոգությունն այն է, որ այդ փաթեթային լուծում կոչվածը չխեղաթյուրվի և դառնա հանգրվանային լուծում»,- մանրամասնեց Մանոյանը:

Նա կարծում է, որ հայկական կողմից է կախված արդյունք կտա այդ ճնշումը, թե ոչ:
Հարցին, թե Ադրբեջանի նկատմամբ ճնշումների հավանականություն տեսնո՞ւմ եք , այդ թվում հետաքննական սարքերի տեղարդման մեխանիզմների վերաբերյալ, Կիրո Մանոյանն ասաց, որ այն որ արբեջանական կողմը դրական է արտահայտվում դրան, չի բացառվում որ նման լուծումների համաձանի Ադրբեջանը: «Բայց դա Ադրբեջանի վրա ճնշումի հետևանք է, այնպես չէ , որ իր պարզ ցանկությամբ է Ադրբեջանը համաձայնվում»,-ասաց նա և ընդգծեց, որ, փաստորեն, միջազգային հանրությունը ճնշում է բանացնում Ադրբեջանի վրա, որ համաձայնությւոն լինի վստահության մթնոլորտին ուղղված մեխանզիմների հարցում: «Հիմա ավելի շատ է ճնշումը Ադրբեջանի վրա, իսկ վերջում արդեն՝մեր վրա »,-ասաց նա:

Տպել Տպել