Դավիթ Լոքյանը շտապ մեկնել է Արթիկ

FotorCreatedԵրեկ կեսօրին Շիրակի մարզի Արթիկ քաղաքում սելավատարերի խցանման հետևանքով ջրալցվել են քաղաքի գլխավոր փողոցները. ջրալցված հատվածներում ջրի մակարդակը հասել է մոտ 40 սմ-ի: Ջրալցվել է նաև Արթիկի թիվ 2 մանկապարտեզը, որտեղից փրկարարները դուրս են բերել 70 երեխա և 23 աշխատակից: Ղարիբջանյան փողոցում վնասվել է կամուրջի հիմքը, Ազատության փողոցի թիվ 25 տունը մասնակի փլուզվել է, որոշ անասնագոմերում սատկել են անասուններ:

Շտապ դեպքի վայր է մեկնել Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը՝ տեղում ծանոթանալու իրավիճակին: Նշենք, որ նրան ուղեկցել է Շիրակի մարզպետը:

Տպել Տպել