Ապատեղեկատվություն է

ՀՅԴ ԳՄ-ն արտահերթ նիստ չի հրավիրել

FotorCreated7-1Քիչ առաջ araratnews.am կայքը տեղեկություն է հրապարակել, թե իբր տեղեկություններ են շրջանառվում, որ Կառավարությունը հրաժարական է ներկայացնելու, որը պայմանավորված է Սասնա ծռերի հետ ընթացող բանակցություններով:

Կայքը նաեւ գրել է, թե իբր այս ամենով պայմանավորված էլ այս պահին ՀՅԴ Գերագույն մարմինը հրավիրել է արտահերթ նիստ: Թե որն է նման ապատեղեկատվության հրապարակումը, թե իբր ՀՅԴ ԳՄ-ն արտահերթ նիստ է հրավիրել, առնվազն տարօրինակ է:

Նշենք, որ մեր թղթակցի հետ զրույցում ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը պատմեց, որ այսօր նախ առավոտյան 11-ին Խոր Վիրապում ներկա է գտնվել 40 նորագիր դաշնակցականների երդման արարողությանը, այնուհետեւ եղել է Ազատություն ռադիոկայանի հյուրը, իսկ այժմ էլ Արարատի մարզում կուսակցական ընկերների հետ հանդիպմանն է:

Տպել Տպել