Խորհրդի նախագահի լիազորությունները վարչապետից անցան Էկոնոմիկայի նախարարին

AMinasyanՀայաստանի զարգացման հիմնադրամի խորհրդի նախագահի լիազորությունները ՀՀ վարչապետից փոխանցվեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարին: Կառավարության նիստում հաստատվեց համապատասխան որոշումը, որը ներկայացրեց Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը:

«Վարչապետի հանձնարարությամբ փոփոխություն է կատարվում հիմնադրամի կանոնադրության մեջ: Հիմնադրամն իրականացնում է ծրագրեր, որոնք ուղղակիորեն կապված են տնտեսական աճի խթանման հետ և հիմնադրամի կառավարման բարձրագույն մարմինը՝ խորհուրդը, կարիք ունի առավել հաճախ ներգրավվելու կառավարման գործում, իսկ դա պահանջում է անընդհատ նիստերի գումարում: Պարոն վարչապետն իր աշխատանքային ծանրաբեռնվածությունից ելնելով հանձնարարել է խորհրդի կառավարման լիազորությունը փոխանցել էկոնոմիկայի նախարարին, միաժամանակ խորհրդում ամրագրելով այն հիմնական գերատեսչությունների ներկայացուցիչներին, ովքեր այս ծրագրերում ունեն թե նպատակային գործողությունների, թե տնտեսական զարգացման համատեքստում որոշումներ կայացնելու անհրաժեշտություն»,-ասաց նախարարը:

Միաժամանակ, խորհրդի անդամների թիվը 13-ից փոխվեց 14-ի:

Տպել Տպել