Ֆրանսիայի եւ Հոլանդիայի երիտասարդական միության անդամներն այցելել են Ստեփանակերտի «Նիկոլ Դուման» կենտրոն

FotorCreatedԱրցախի ՀՅԴ Ստեփանակերտի «Նիկոլ Դուման» կենտրոն էին այցելել ՀՅԴ Ֆրանսիայի «Նոր սերունդ» եւ Հոլանդիայի «Գարեգին Նժդեհ» երիտասարդական միությունների անդամները:

Նրանց ընդունել են Արցախի ԿԿ ներկայացուցիչ, ԼՂՀ «Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Դավիթ Իշխանյանը, ԼՂՀ ԱԺ փոխնախագահ «Դաշնակցություն» խմբակցության անդամ Վահրամ Բալայանը, ԼՂՀ ԱԺ ՀՅԴ «Դաշնակցություն» խմբակցության անդամ Լեռնիկ Հովհաննիսյանը:

Հանդիպման ընթացքում պատգամավորները ամփոփ տեղեկություններ են ներկայացրել Արցախի քաղաքական, տնտեսական կացության վերաբերյալ, խոսել ՀՅԴ կատարած աշխատաքների եւ անելիքների մասին:

Հանդիպման վերջում ծավալված երկխոսության ընթացքում երիտասարդները հետաքրքրվել են մասնավորապես սահմանային լարվածության, պատերազմի վերսկսման հնարավորությունների, եւ որպես սփյուռքահայ երիտասարդների իրենց՝ հայրենիքի պաշտպանությանն ներգրավելու մասին:

Հիշեցնենք, որ ՀՅԴ Ֆրանսիայի «Նոր սերունդ» եւ Հոլանդիայի «Գարեգին Նժդեհ» երիտասարդական միությունների անդամները արդեն երրորդ տարին է Արցախում կազմակերպում են ամառային պատանեկան ճամբարներ Ստեփանակերտի ավելի քան 150 պատանիների համար:

Տպել Տպել