Ֆրանսահայերն ակնկալում են, որ Օլանդը կհարգի խոստումը

Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Ֆիլիպ Կալտենբախի եւ Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի պատվիրակության հանդիպումն անցել է ջերմ մթնոլորտում:

Համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը, հանդիպման ընթացքում եւս մեկ անգամ շեշտվել է, որ անհրաժեշտ է շուտափույթ քայլեր ձեռնարկել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը օրակարգում ներառելու հետ կապված: Մուրադ Փափազյանը հույս հայտնեց, որ Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի եւ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հանդիպմանը, որը նախանշված է նոյեմբերի 12-ին, Օլանդի կարեւոր հայտարարությունը կհետեւի. «Մենք լավատես ենք այս հարցում, որովհետեւ գիտենք, որ Օլանդը պետք է հարգի իր խոստումը»:

Ֆիլիպ Կալտենբախը հանդիպման ժամանակ շեշտել է, որ Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խումբը ցանկանում է օրենքն ընդունված տեսնել հնարավորինս շուտ` 2013թ. ապրիլի 24-ին ընդառաջ: Նա նշել է, որ այս անգամ հարկավոր է նախապես մեծ ուշադրություն հատկացնել իրավական եւ քաղաքական բոլոր պայմաններին, որպեսզի օրինագծի հաջողությունն ապահովված լինի:

Տպել Տպել