Հայ Դատը շուրջ 140 թեկնածուի ցուցակ է հրապարակել՝ ո՞ւմ կարելի է սատարել

ՀՅԴ Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը հրապարակել է շուրջ 140 թեկնածուներից բաղկացած ցուցակ՝ յուրաքանչյուրի վերաբերյալ համապատասխան գնահատականով: Այդ թեկնածուներին կազմակերպությունը կաջակցի 2012 թ. նախագահական ընտրությունների ժամանակ:

Ցուցակում ներկայացված են ավելի քան 30 նահանգների` Պալատի եւ Սենատի այն ներկայացուցիչները, ովքեր աջակցություն են ցուցաբերել հայ համայնքի եւ Հայաստանի բարեկամների շահերը ներկայացնող հարցերում:

Հանձնախմբի աջակցությունը հիմնավորվում է յուրաքանչյուր թեկնածուի առումով` հայ-ամերիկյան լայն ընդգրկմամբ հարցերի վերաբերյալ մանրամասն հաշվետվությամբ։ Հարցերը ներառում են Հայոց ցեղասպանության՝ Հայ դատի արդար լուծման ապահովումը, Թուրքիայի կողմից հայերի եւ քրիստոնյաների ունեցվածքի վերադարձը, հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդումը, Լեռնային Ղարաբաղի անկախության պաշտպանությունը, ինչպես նաեւ ամերիկյան օգնության եւ առեւտրի ծավալների ավելացումը Հայաստանի հետ:

Հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը նաեւ կոչ է արել բոլոր ամերիկահայերին՝ որեւէ մեկին իրենց ձայնը տալուց առաջ հաշվի առնել այս ցանկը եւ մտածել՝ հետագայում ի՞նչ հայանպաստ գործունեություն նրանք կարող են ծավալել:

Տպել Տպել