«Օգնիր եղբորդ» նախաձեռնությունը Սիրիա օգնության նոր խմբաքանակ ուղարկելու համար բանակցություններ է վարում

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ պատգամավոր Վահան Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ Սիրիա հումանիտար օգնություն ուղարկող «Օգնիր եղբորդ» նախաձեռնությունը հերթական նոր խմբաքանակը ուղարկելու ուղղությամբ բանակցություններ է վարում տարբեր ավիաընկերությունների հետ:

«Նոր խմբաքանակ վաղը չենք կարող ուղարկել, քանի որ այն գերատեսչությունները, որոնց հետ համագործակցում ենք, չեն աշխատում` կապված Բայրամի տոների հետ»,-հայտնեց Վահան Հովհաննիսյանը:

Անդրադառնալով Սիրիա ուղարկվող օգնության ավելացմանը` Հովհաննիսյանը հայտնեց, որ «Լիքվոր» դեղագործական ձեռնարկությունը 0,5 տոննա դեղորայք է տրամադրել: Շուտով դրամական փոխանցում կլինի նաև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմիբինատից: Ուրբաթ օրը պարենային օգնություն և տաք ծածկոցներ կտրամադրվեն նաև Հայաստանում հաստատված 100-ից ավելի սիրիահայ ընտանիքների:

Տպել Տպել