ՀՅԴ Կազմակերպիչ հանձնախումբ. «Հայցում ենք ձեր ներողամտությունը»

FotorCreatedՍիրելի՛ հայրենակիցներ,

Արցախի Հանրապետության հիմնադրության 25-ամյակի միջոցառման ՀՅԴ Կազմակերպիչ հանձնախումբը հայցում է ներողամտությունը բոլոր այն հայրենակիցների, ովքեր թվականիս սեպտեմբերի 2-ին ցանկանալով ներկա գտնվել Ալ.Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի Ակադեմիական թատրոնի դահլիճում տեղի ունեցող միջոցառմանը՝ տեղի սղության պատճառով չկարողացան մուտք գործել դահլիճ կամ, ներս մտնելով, մնացին ոտքի վրա։

Կազմակերպիչ հանձնախումբը գիտակցում է կազմակերպական այս թերությունը և լիահույս է, որ հետագա միջոցառումների ժամանակ չեն լինի նման վրիպումներ։

Հարգանքներով՝

ԼՂՀ հիմնադրության 25-ամյակի միջոցառման

ՀՅԴ Կազմակերպիչ հանձնախումբ

Տպել Տպել