Ի տարբերություն խանական Ադրբեջանի` ԼՂՀ-ում կառուցում են ժողովրդավարական երկիր

FotorCreatedԻ տարբերություն խանական Ադրբեջանի` Արցախում կառուցում են ժողովրդավարական երկիր:

Այս մասին, սեպտեմբերի 5-ին, Արգենտինայի մարդու իրավունքների հարցերով քարտուղար Կլաուդիո Ավրուխի հետ հանդիպման ժամանակ նշել է աշխատանքային այցով Արգենտինայում գտնվող ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Արգենտինա պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը:

ԱԺ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հայկական պատվիրակության կազմում են ԱԺ պատգամավորներ Սուքիաս Ավետիսյանն ու Միքայել Մանուկյանը(ՀՅԴ):

Զրուցակիցները կարեւորել են երկկողմ հարաբերություններում ամուր կապերի ստեղծումն ու դրանց սերտացումը: Կողմերն արձանագրել են, որ հարկավոր է օգտագործել ողջ ներուժը շոշափելի արդյունքների հասնելու համար:

Տպել Տպել