Խորհրդակցական հանդիպում ՀՅԴ «Նիկոլ Դուման» կենտրոնում

kayqՍեպտեմբերի 10-ին ՀՅ Դաշնակցության Ստեփանակերտի «Նիկոլ Դուման» կենտրոնում կայացավ խորհրդակցական հանդիպում, որին մասնակցում էին ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի, ԼՂՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության անդամները, ԼՂՀ բոլոր շրջանների պատասխանատու ընկերները, Հայ Օգնության Միության Արցախի մասնաճյուղի և Արցախի Երիտասարդական Միության վարչության անդամները:

Խորհրդակցական հանդիպման օրակարգում էին Արցախի կուսակցական կառույցի կազմակերպական հարցեր և կառույցի ներգրավվածության խնդիրը քաղաքական գործընթացներում:

Բացման խոսքով հանդես եկավ ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը, ով ներկայացրեց հանդիպման նպատակն ու խնդիրները:

Հանդիպման օրակարգի շուրջ զեկույցներով հանդես եկան ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի անդամ Հրաչ Թադևոսյանը, ՀՅԴ Արցախի ԿԿ անդամ Վահրամ Բալայանը և ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը:

Մասնակիցները քննարկումների միջոցով ներկայացրին ՀՅ Դաշնակցության առկա մարտահրավերներն ու դրանք լուծելու հեռանկարները:

aparaj.am

Տպել Տպել