Պարգևների և մեդալների հանձնում Սյունիքի մարզում

fotorcreatedՍեպտեմբերի 21-ին ՏԿԶ նախարարի պաշտոնակատար Դավիթ Լոքյանն այցելել է Սյունիքի մարզ:

Նախարարը մասնակցել է Կապան համայնքում Հայաստանի Հանրապետության անկախության 25-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին: Անկախության տոնի առիթով Դավիթ Լոքյանը բարեմաղթանքի խոսք է հղել մարզի բնակչությանը և ՀՀ նախագահի կողմից պետական պարգևների ու պատվավոր կոչումների արժանացրել մի շարք սյունեցիների:

Գորիսի հիմնական դպրոցի դասվար Ժասմին Խաչատրյանը պարգևատրվել է Մովսես Խորենացու մեդալով: Կապանի ԲԿ-ի ավագ մանկաբարձուհի Էլվիրա Օհանյանը` Մխիթար Հերացու մեդալով: Երախտագիտության մեդալներ են շնորհվել «Նորոգշին» ԲԲԸ-ի տնօրեն Ռազմիկ Փարսյանին և «Հակ-Ժոս» ՍՊԸ-ի գործադիր տնօրեն Սպարտակ Հակոբյանին: «Սյունյաց երկիր» թերթի հիմնադիր և գլխավոր խմբագիր Սամվել Ալեքսանյանն արժանացել է Վաստակավոր լրագրողի կոչմանը:

Դավիթ Լոքյանը Սյունիքի մարզպետի տեղակալ Վարդան Դավթյանին և Տաթևի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Մարատ Գերասիմյանին պարգևատրել է ՀՀ ՏԿԶ նախարարության հուշամեդալներով:

ՏԿԶ նախարարություն

Տպել Տպել