Լևոն Մկրտչյանին չի ներկայացվել մրցույթի վերնագրի ընտրությունը

ԿԳ նախարարի մամուլի քարտուղար

fotorcreatedՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից առաջարկ կներկայացվի «ԱՊՀ-ն իմ հայրենիքն է» միջազգային մրցույթի նախաձեռնողներին` մրցույթն անցկացնել «ԱՊՀ. համագործակցության 25 տարի» խորագրով, քանի որ ԱՊՀ –ն` անկախ պետությունների համագործակություն է և չի կարող ընդհանուր հայրենիք դիտարկվել: Այս մասին ասվում է ՀՀ կրթության և գիտության նախարարի մամուլի քարտուղար Լուսինե Մարգարյանի տարածած հայտարարության մեջ։

Ներկայացնում ենք ԿԳ նախարարի մամուլի քարտուղարի հայտարարությունն ամբողջությամբ.

««Ռուսգործակցություն» գործակալության հայտարարած «ԱՊՀ-ն իմ հայրենիքն է» միջազգային մրցույթը Հայաստանում գործող 1400 հանրակրթական դպրոցներից վերաբերվում է ռուսերենով ուսուցմամբ ընդամենը 40 դասարաններում և դպրոցներում սովորող ազգությամբ ոչ հայ շուրջ 600 աշակերտների:

ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Լևոն Մկրտչյանին չի ներկայացվել մրցույթի վերնագրի ընտրությունը, ինչպես նաև չի զեկուցվել մրցույթի հայտարարությունը նախարարության կայքում տեղադրելու մասին:

Կարևորելով ԱՊՀ-ը դերը` ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից առաջարկ կներկայացվի մրցույթի նախաձեռնողներին` մրցույթն անցկացնել «ԱՊՀ. համագործակցության 25 տարի» խորագրով, քանի որ ԱՊՀ –ն` անկախ պետությունների համագործակություն է և չի կարող ընդհանուր հայրենիք դիտարկվել»:

tert.am

Տպել Տպել