ՀՅԴ ԳՄ-ն Շիրակի մարզպետի նկատմամբ քննություն է նշանակել

FotorCreatedԱնդրադառնալով մարզպետների փոփոխությանը և դիտարկմանը, որ մարզպետի պաշտոնից ազատվել են մարդիկ, ովքեր մեծ նշանակություն են ունեցել իշխանության համար, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուսատմյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց. «Աստված տեսնում է նրանց բոլորի կատարածը, և ըստ այդմ էլ բոլորն իրենց վարձքը կստանան:

Անդրադառնալով Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի պաշտոնանկությանը՝ Արմեն Ռուսատմյանը նշեց, որ ինքը ևս անհրաժեշտ էր համարում Սյունիքի մարզպետի փոփոխությունը. «Երբ որ նա նշանակվեց, բավականին լուրջ ընդվզում կար, հիմա որ պաշտոնանկ է արվել, պիտի ովքեր որ դեմ էին, գոհ լինեն դրանից:

Շիրակի մարզպետի վերաբերյալ ՀՅԴ խմբակցության ղեկավարը նշեց. «ՀՅԴ ԳՄ-ն Շիրակի մարզպետի նկատմամբ քննություն է նշանակել, որից հետո ուսումնասիրությունների արդյունքում որոշում կկայացվի»:

Տպել Տպել