ԱԺ-ն հավանության արժանացրեց նոր Կառավարության ծրագիրը

fotorcreatedՔիչ առաջ Ազգային ժողովը հավանության արժանացրեց նոր Կառավարության ծրագիրը:

Կողմ՝ 85, դեմ՝ 7, ձեռնպահ՝ 6 ձայների հարաբերակցությամբ Կարեն Կարապետյանի ներկայացրած տնտեսական փաստաթուղթն ընդունվեց:

Քվեարկությունից հետո հնչեցին ծափահարություններ: Արտահերթ նիստն ավարտվեց:

Կողմ քվեարկեցին «Հանրապետական»և Հայ Յեղափոխական Դաշնակցություն խմբակցությունները:

«Բարգավաճ Հայաստանը» քվեարկությանը չմասնակցեց, «Օրինաց երկիրը»՝ քվեարկեց ձեռնպահ, իսկ «Հայ ազգային կոնգրեսը»՝ դեմ:

Տպել Տպել