Ռուբեն Հովսեփյանի հոգեհանգիստը տեղի կունենա հոկտեմբերի 29-ին՝ Համազգային թատրոնում

untitled77 տարեկան հասակում կյանքից հեռացել է գրող, թարգմանիչ Ռուբեն Հովսեփյանը: Հովսեփյանի թաղման արարողությունը կազմակերպելու համար ստեղծվել էր կառավարական հանձնաժողով՝ ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանի ղեկավարությամբ:

Այսօր տեղի է ունեցել կառավարական հանձնաժողովի նիստը: Հանձնաժողովը տեղեկացնում է, որ Հովսեփյանի հոգեհանգիտը տեղի կունենա վաղը, ժամը 18.00-20.00-ը, Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնում /Ամիրյան 26/: Հրաժեշտի արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 30-ին, ժամը 12.00-ից 14.00 Հայաստանի գրողների միությունում /Բաղրամյան 3/: Հուղարկավորությունը Երևանի քաղաքային պանթեոնում:

Տպել Տպել