Քաղաքական-պետական գործիչ եւ ՀՅԴ Բիւրոյի տարիների անդամ Վահան Յովհաննիսեանի մահւան երկրորդ տարելիցի առթիւ յուշերեկոյ՝ Նոր Ջուղայում

fotorcreatedՔաղաքական-պետական գործիչ, ՀՅԴ Բիւրոյի տարիների անդամ, ՀՀ Ազգային ժողովի ժամանակի փոխնախագահ եւ Գերմանիայում Հայաստանի Հանրապետութեան արտակարգ ու լիազօր դեսպան՝ Վահան Յովհաննիսեանի մահւան երկրորդ տարելիցի առթիւ, Նոր Ջուղայի Հայ Դատի «Արձագանգ» քարոզչական յանձնախմբի նախաձեռնութեամբ տեղի ունեցաւ յուշերեկոյ, հինգշաբթի՝ նոյեմբերի 17-ի երեկոյեան, Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան սրահում։

Քաղաքական-պետական գործիչ, ՀՅԴ Բիւրոյի տարիների անդամ, ՀՀ Ազգային ժողովի ժամանակի փոխնախագահ եւ Գերմանիայում Հայաստանի Հանրապետութեան արտակարգ ու լիազօր դեսպան՝ Վահան Յովհաննիսեանի մահւան երկրորդ տարելիցի առթիւ, Նոր Ջուղայի Հայ Դատի «Արձագանգ» քարոզչական յանձնախմբի նախաձեռնութեամբ տեղի ունեցաւ յուշերեկոյ, հինգշաբթի՝ նոյեմբերի 17-ի երեկոյեան, Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան սրահում։

Ծրագրի մեկնարկը տրւեց հաւատաւոր դաշնակցականի յիշատակին մէկ րոպէ յոտնկայս լռութեամբ, ապա երեկոյի շարունակութեան մէջ բանախօսեց Հայաստանից հրաւիրւած ազգային-հասարակական գործիչ եւ ՀՀ Կրթութեան ու գիտութեան նախարարի խորհրդական Բագրատ Եսայեանը, ով անդրադառնալով Վահան Յովհաննիսեանի մարդկային բացառիկ յատկութիւններին, յանուն հայրենիքի,161119a02a հայ ժողովրդի ու Հայ Յեղափոխական Դաշնակցութեան ծաւալած բոլորանւէր գործունէութեանը եւ յատկապէս կեանքի հետաքրքիր դրւագներին, հանդիսատեսին առաւել ծանօթացրեց լայնախոհ մտաւորականի խոհերին ու մտորումներին։

Ծրագրի գեղարւեստական բաժնում երգերով հանդէս եկաւ «Անի» նւագախումբը։

Երեկոն վարեց Մանիա Ղուկասեանը։

alikonline.ir

19/11/2016

Տպել Տպել