Յանուն վերհամայնքային նպատակների…

tehrandioceseelections2016b

Թեհրանի հայոց թեմի 16-րդ Պատգամաւորական ժողովի Կենտրոնական Ընտրական յանձնախմբի կողմից հրապարակւած ընտրութիւնների արդիւնքները վկայում են այն մասին, որ «Կայուն համայնք» կարգախօսով ընտրարշաւին մասնակցած թեկնածուները յաջողել են համայնքի անդամների մեծամասնութեան քւէները իրենց օգտին գրանցել:

tehrandioceseelections2016Ոչ այնքան թէժ ընտրապայքարի արդիւնքում, ահա, ձեւաւորւել է համայնքի բարձրագոյն ատեանը՝ Պատգամաւորական ժողովը, որն արտացոլելու է միեւնոյն համայնքի մեծամասնութեան ազգային-հասարակական ուղղութիւնը, որն կայուն լինելուց բացի բնորոշելի է կարող լինել՝ համերաշխութեամբ, համագործակցութեամբ ու համայնքային ընդհանուր նպատակների շուրջ համախմբւածութեան գիտակցութեամբ:

Նախընտրական շրջանում ասել ենք, այժմ եւս ընդգծում ենք, որ մեծամասնական թէ՛ փոքրամասնական, անկախական թէ՛ անհատֆրակցիական տարանջատումներին չպէտք է ինքնանպատակ ընթացք հաղորդել. քանզի նախ՝ դրանք մեր համայնքի (առհասարակ Սփիւռքեան համայնքների) համար այսպէս ասած՝ թանկ հաճոյքներ են եւ ապա՝ նոյն համայնքը կոտորակումների տանող բաժանարար գծեր, որոնք ինչ խօսք՝ շեղելու են նոյն համայնքին՝ նպատակամէտ համընդհանուր շահերի ուղղութիւններից:

Ասել ենք, այժմ եւս երիցս կրկնում-ընդգծում ենք, որ ոչ թէ լոզունգային, այլեւ գործնական-տրամաբանական միասնութեամբ է հնարաւոր մեր սեփական թեմի ու համայնքի առջեւ ծառացած մարտահրաւէրները խելամտօրէն դիմագրաւել եւ յանուն վերհամայնքային նպատակների՝ յաղթահարել դրանք:

Ահաւասիկ, համոզւած ենք, որ մեր գիտակից համայնքը միեւնոյն գերնպատակներից ելնելով է իր մանդատին արժանացրել պատգամաւոր ընտրեալներին, վստահ լինելով, որ վերջիններս էլ կը փոխհատուցեն իրեն՝ համերաշխ, սրտցաւ, ազնիւ ու անաչառ ծառայութեամբ:

Ողջոյն՝ նորընտիր Պատգամաւորական ժողովին.

Յարգանք՝ թեհրանահայ գիտակից համայնքին ու հասարակական լայն խաւերին…:

Դ. Մ.
«ԱԼԻՔ»


Թեհրանի հայոց թեմի 16-րդ Պատգամաւորական ժողովի ընտրութիւնների արդիւնքները

«ԱԼԻՔ» – Թւականիս նոյեմբերի 25-ին կայացած Թ. Հ. Թ. 16-րդ Պատգամաւորական ժողովի ընտրութիւններին, որին իրենց մասնակցութիւնն էին բերել 82 թեկնածուներ Թեհրանի հինգ կենտրոններից եւ Թեհրանի հայոց թեմի յարակից շրջաններից, ժողովրդի քւէների արդիւնքում ընտրւել են 42 պատգամաւորներ: Թեհրանում ընտրութիւններին մասնակցել են 4081 հոգի:

Ընտրւած պատգամաւորների (ի բաց առեալ Թեհրանի յարակից շրջանների) քւէարկութեան արդիւնքների պատկերը հետեւեալն է՝

Կենտրոն
(Ս. Սարգիս եկեղեցի) ընտրատարածք

1- Ռազմիկ Խուդաբախշեան՝ 607 ձայն
2- Մարինա Ղահրաման Գարդաբադ՝ 572 ձայն
3- Յարութիւն Եղնազար՝ 570 ձայն
4- Արբի Սարգսեան՝ 550 ձայն
5- Ռուբիկ Սարխոշեան՝ 541 ձայն
6- Հանրի Ջուաքիմ՝ 538 ձայն
7- Շապին Աբրամեան՝ 535 ձայն
8- Վահիկ Աղաքեանթ՝ 529 ձայն
9- Դոկտ. Ալֆրէդ Դաւուդի՝ 521 ձայն
10- Ժանետ Թումեանս՝ 517 ձայն
11- Յակոբ Յակոբեան՝ 505 ձայն
12- Նիկոլ Մուսախանեան՝ 431 ձայն
13- Լիլիա Նորաւիանի՝ 428 ձայն

Զէյթուն քաղաքամասի
(Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցի) ընտրատարածք

1- Շաքէ Աւետեան՝ 736 ձայն
2- Դոկտ. Էդւին Քեշիշեան՝ 726 ձայն
3- Ալֆրէդ Քեշիշ Փանոսեան՝ 675 ձայն
4- Էդւարդ (Յովիկ) Մինաս Մասիհի՝ 673 ձայն
5- Արտոյտ Զոհրաբեան՝ 653 ձայն
6- Յարութիւն Աբնուսի՝ 625 ձայն
7- Վալոդ Հախինեան՝ 604 ձայն
8- Դոկտ. Սեւակ Հաթամեան՝ 589 ձայն
9- Վահէ Խաչատուրեան՝ 568 ձայն

Սասուն քաղաքամասի
(Ս. Թարգմանչաց եկեղեցի) ընտրատարածք

1- Արմէն Հայրապետեան՝ 933 ձայն
2- Վերժիկ Թահմազեան՝ 786 ձայն
3- Ժոզէֆ Մեհրաբի՝ 746 ձայն
4- Խաչիկ Քեշիշ՝ 701 ձայն
5- Ռուբիկ Սարդարի Մասիհի՝ 699 ձայն
6- Հրաչ Մարկոսեան՝ 668 ձայն
7- Ալվարդ Այդինեան՝ 649 ձայն
8- Նորայր Աբուլեան՝ 646 ձայն
9- Մանաւազ Խաչատրեան՝ 636 ձայն
10- Էդիկ Վարդանեան՝ 631 ձայն
11- Մասիս Ֆալլահ՝ 625 ձայն
12- Արա Մկրտչեան՝ 569 ձայն
13- Արմիկ Դանիալի՝ 531 ձայն

Սարդարապատ քաղաքամասի
(Ս. Վարդանանց եկեղեցի) ընտրատարածք

1- Վիգէն Պօղոսեան՝ 103 ձայն
2- Մարտիրոս Օհանջանեան՝ 78 ձայն

Ս. Աստւածածին եկեղեցու ընտրատարածք
1- Վաչիկ Սարխոշեան՝ 110 ձայն
2- Մարի Մեսրոպ Արզումանեան՝ 90 ձայն

Թեհրանի հայոց թեմի յարակից ընտրատարածքների քւէների արդիւնքը կը յայտարարւի առաջիկայում:
Մասնակից բոլոր թեկնածուների քւէների մանրամասնութիւններին ծանօթանալու նպատակով դիտել Թ. Հ. Թ. ազգային առաջնորդարանի կայքէջը՝ www.tehranprelacy.com:

Տպել Տպել