Հաստատվեց «Դպրոցական կայուն սնունդ» ծրագրի և հիմնադրամի ստեղծման նախագիծը

Այսօր կառավարության նիստում ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը ներկայացրեց որոշման նախագիծ, որը վերաբերում էր «Դպրոցական կայուն սնունդ» ծրագրին: Նախարարը նշեց, որ այդ ծրագիրը ամենահաջող ծրագրերից մեկն է, ներկայումս երեք մարզերի դպրոցներում իրականացվում է տաք սննդի տրամադրում:

fotorcreated

«Ընդհանուր առմամբ` 83 հազար երեխա շաբաթը հինգ օր ստանում է դպրոցական տաք սնունդ` 7 մարզերում, իսկ 2014-ից շուրջ 23 հազար աշակերտի սնունդը ֆինանսավորվում է կառավարության բյուջեից: Նպատակահարմար է ստեղծել հիմնադրամ, որ դոնորների գումարներն ավելի նպատակային ծախսվեն»,- ասաց Լևոն Մկրտչյանը:

Մեկ այլ հարցով էլ հաստատվեց «Դպրոցական կայուն սնունդ» հիմնադրամը:

Վարչապետը հարցրեց` արդյո՞ք այս ծրագիրը «ծածկելու է» ամբողջ հանրապետությունը: Նախարարը պատասխանեց, որ մինչև 2027 թվականը ծրագիրը կիրականացվի ամբողջ հանրապետությունում:

Վարչապետը նշեց. «Լրացուցիչ ինձ կներկայացնեք ծրագիրը, տեսնենք` կարողանո՞ւմ ենք արագացնել»:

Տպել Տպել