Որոշակիորեն կփոխհատուցվեն կարկուտից տուժած 18 202 բնակչի վնասները

Կառավարության այսօրվա նիստում տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը ներկայացրեց որոշում Արագածոտնի, Արմավիրի, Կոտայքի մարզպետարաններին գումար հատկացնելու մասին: Նպատակը այդ մարզերի շուրջ 70 բնակավայրում 2016 ամռանը կարկտահարության հասցրած վնասը փոխհատուցելու համար որոշակի օժանդակություն հատկացնելն է:

fotorcreated

«18 202 բնակիչների փոխհատուցման հարցն է. 506 միլիոն դրամ կհատկացվի ջրօգտագործողների ջրի վարձի որոշակի մասը վճարելու համար»,- ասաց Լոքյանը:

Կարեն Կարապետյանն արձագանքեց. «Լավ ձևակերպված է` որոշակի աջակցություն»:

Լոքյանը նշեց, որ դա գյուղացու համար որոշակի մաս է` 26 հազար դրամ:

Տպել Տպել