Եթե Տեր-Պետրոսյանի հայեցակարգը գործեր, մենք այսօր ոչ Ղարաբաղ կունենայինք, ոչ էլ Հայաստան

Այն ինչ առաջարկում է Լևոն Տեր-Պետրոսյանը, ՀՅԴ-ի համար նորություն չէ, եթե այդ հայեցակարգը գործեր, մենք այսօր ոչ Ղարաբաղ կունենայինք, ոչ էլ՝ Հայաստան: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 22-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն՝ անդրադառնալով ՀԱԿ համագումարում Լևոն Տեր Պետրոսյանի ելույթին:

fotorcreated

«Այդ պլատֆորմը եթե կարճ ձևակերպենք, դա խաղաղություն մուրալու պլատֆորմ է, իսկ մենք բոլորս՝ նկատի ունենալով մեր երկու հարևանների նկրտումներն ու ռազմավարական շահերը, նրանցից խաղաղություն չենք մուրում: Խաղաղությունը նվաճում են և պարտադրում են, այն ինչ որ կատարել է հայ ժողովուրդը: Էս պարզ ճշմարտությունը պարոն Տեր Պետրոսյանը շարունակում է չընդունել, և իրեն թվում է՝ 18 տարին բավարար էր, որ վերահաստատեր իր նախկինթեզերը: Լավ է, որ ինքն ամփոփ նշել է, որ մենք ոչինչ չենք ստանում, սկուտեղի վրա մեր արյան գնով ձեռք բերված բոլոր տարածքները հետ ենք վերադարձնում և կարգավիճակի հարցը թողնում ենք ապագային»,- ասաց Արմեն Ռուստամյանը:

«Տեր-Պետրոսյանը շատ է խոսում փոխզիջումների մասին: Ո՞րն է Ադրբեջանի զիջումը… Ո՞րն է 97թ-ի փուլային տարբերակում Ադրբեջանի զիջումը:

Միջանկյալ ճանաչումը ոչ մի պարտավորություն չի նշանակում, որ Ադրբեջանը ճանաչելու է Ղարաբաղի անկախությունը: Իսկ խաղաղապահների տեղադրումը միշտ էլ պիտի լինի, կապ չունի դրա հետ Մեր պայքարն այն էր, որ խաղաղապահնե՞ր տեղադրվեին էստեղ: Ակնհայտ է, որ բոլորովին այլ հայեցակարգերի վրա ենք գտնվում: Զարմանալի է, որ Տեր Պետրոսյանը չի էլ հետևում, թե մինչև հիմա ժողովուրդը, հենց Ղարաբաղի ժողովուրդը ինչպես է պատկերացնում հարցի լուծումը: Ղարաբաղի ժողովուրդը 2006թ հստակ արտահայտել է, թե ինչպես է պատկերացնում հարցի լուծումը, որի վրա էլ հենված է Դաշնակցության մոտեցումը… Թող վերցնեն կարդան գործող Սահմանադրության 142-րդ հոդվածը»,- նշեց Արմեն Ռուստամյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

1in.am

Տպել Տպել