ՀԱՊԿ անդամ պետությունները խանդավառ չեն ՀՀ հավանական հաջողություններով

Տարածաշրջանում մի շարք զարգացումներ` Թուրքիայում, Սիրիայում, Իրաքում տեղի ունեցած իրադարձությունները, Իրանի նկատմամբ Արևմուտքի կեցվածքը որոշ չափով մարտահրավերներ են նաև Հայաստանի համար և որոշ չափով՝ հնարավորություններ. Այսօր տեղի ունեցած տարեկան ամփոփիչ ասուլիսին նման տեսակետ հայտնեց ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանը:

«Հատկապես տեսանք վերջին օրերին Իրանի նախագահի այցելության ընթացքում ձեռք բերած պայմանավորվածությունները, որոնք հաստատում են հայ-իրանական այն սերտ հարաբերությունները, որոնք զարգանալու տակավին տեղեր ունեն և պետք է շարունակեն աշխատանքները»,-ասաց նա:

%d5%af%d5%ab%d6%80%d5%b8

Կիրո Մանոյանի խոսքով՝ որոշ անորոշություններ կան Թուրքիայի կողմից: «Թուրքիան այն պետությունն է, որ ինքն իրեն իրավունք է տալիս առանց միջազգային որոշումների ձեռնարկել գործողություններ իր սահմանից դուրս, ինչը մեր համար մտահոգիչ է և ուստի պետք է զգոն լինենք»,-ասաց նա:

ՌԴ-ի հետ հարաբերությունները ըստ Կիրո Մանոյանի՝ պետք է ասել, որ որոշ առաջընթաց ունեցան, խոստացված զենքը թեկուզ բավական ուշացումով, բայց հասավ: «Իսկ ՀԱՊԿ-ի շրջանակներոմ մեր արդար ակնկալիքնը, որ ստանձնեինք Գլխավոր քարտուղարի պաշտոնը չի իրականացել, ինչը ցույց է տալիս, որ անդամ պետությունները խանդավառ չեն Հայաստանի Հանրապետության հավանական հաջողություններով այդ պաշտոնը ստանձնելով»,-ասաց նա:

Խոսելով ԱՄՆ-ից սպասելիքների մասն՝ նա նշեց. «Նոր նախագահը, երբ իր լիազորություններն ստանձնի եկող ամիս, նոր կհասկանանք, թե ինչ քաղաքականություն պետք է վարի տարածաշրջանի, Թուրքիայի, ՌԴ-ի, Իրանի հետ և բնականաբար Հայաստանի հետ ևս: Կարող է խնդիր հարուցել և հնարավորություններ տալ»։

ԵՄ-ի հետ հարաբերություններում, Կիրո Մանոյանի խոսքով, սպասողական վիճակ է: « ԵՄ-ն ուզում է տեսնել ընտրություններն ինչպես կանցկացնեն և ըստ այդմ էլ այդ պայմանագիրը կստորագրի: Իմ տեղեկությամբ պայմանագիրը համարյա ավարտված է, բայց ստորագրման պահը կլինի ընտրություններից հետո՝ կապված ընտրությունների որակից»,-ասաց նա:

Անդրադառնալով լրագրողի այն հարցին, թե ի՞նչ կարծիք ունի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի` վերջին ելույթի մասին և որն է ՀՅԴ դիրքորոշումը փոխզիջման հետ կապված` նշեց, որ ՀՅԴ-ն իր տեսակետը հայտնել է դեռ սեպտեմբերի երկուսին` Արցախի հանրապետության 25 ամյակի հռչակման առիթով:

Մանոյնաը նշեց, որ իրենք ո’չ առաջին նախագահի, ո’չ էլ երրորդ նախագահի մոտեցումներին են համաձայն Արցախի հարցով, չնայած`նրանց մոտեցումների մեջ կան տարբերություններ: «Ճիշտ չէ առաջին նախագահի այն հաստատումը, որ հիմա առաջարկված է հենց 97-98 թվականի դիրքորոշումը, բայց երկու դեպքում էլ մենք դեմ ենք և’ 97-98-ի, և’ ներկայիս առաջարկվածի հետ»,- ընդգծեց մանոյանը:

Ըստ Մանոյանի` այնքան ժամանակ, քանի դեռ Ադրբեջանը չի ընդունում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, որևէ փոխզիջման մասին խոսելը անիմաստ է: «Ե’վ անիմաստ է, և’ վտանգավոր, որովհետև դա նշանակում է , որ մենք հանձնում ենք ինչ-որ բան` առանց դիմացը որևէ բան ստանալու: Մենք կարծում ենք` բանակցությունները պետք է այնպես լինեն, որ ի վերջո, եթե փոխզիջում պետք է տեղի ունենա, այդ փոխզիջումը պետք է լինի համարժեք, համաչափ և միաժամանակյա, ուստի սկզբից ասել` ով ինչ կտա, մենք պատրաստ ենք այս տալ, այն տալ դա վնասակար է: Մենք համաձայն չենք այդ տալուն, սակայն նույնիսկ խոսելը վնասակար է»,- նկատեց դաշնակցականը:

Տպել Տպել