Դավիթ Լոքյանը այցելել է Տավուշի մարզի պաշտպանական դիրքեր, շհորհավորել զինվորականներին Ամանորի առթիվ

Դեկտեմբերի 29-ին ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը այցելել է Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի Բաղանիս, Կոթի համայնքներ, եղել տարածաշրջանում տեղակայված զորամասի գումարտակում, որը սահմանի պաշտպանություն է իրականացնում:

fotorcreated

Նախարարը զրուցել է զինծառայողների hետ, շնորհավորել հայրենիքի սահմանները պաշտպանող զինծառայողներին:

«Շնորհավորում եմ սիրելի զինվորականներ Ամանորի առթիվ, ցանկանում եմ, որ 2017 թ-ին կարողանաք անփորձանք ծառայություն իրականացնել, պաշտպանել երկիրը: Վստահ եմ, որ դա դուք կանեք, միայն անվտանգ եղեք, սա շատ կարևոր է: Շնորհավորում եմ նաեւ ձեր ընտանիքներին, հարազատներին, ցանկանում եմ, որ 2017 թ-ին մեր զինվորականների ապրելու պայմաններն էլ ավելի լավանան և դիրքերում, և ընտանիքներում: Սա շատ կարևոր է եւ մենք որպես կառավարություն, պետք է աստիճանաբար լուծենք բոլոր խնդիրները, ցույց տանք, թե մեզ համար ինչքան կարևոր է հայ զինվորը, դիրքերում գտնվող զինծառայողը »,- ասել է Դավիթ Լոքյանը:

Ամանորի առթիվ նախարարը նվերներ է հանձնել զինվորականներին, նաեւ պատրաստակամություն հայտնել օժանդակելու պաշտպանական որոշակի կառույցների տեխնիկական ուժեղացման հարցում:

ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարություն

Տպել Տպել