ՆԵՆԳԱՄԻՏ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ

«Արցախի հանրապետության սահմանադրության նախագիծը հանրության դատին ներկայացնելու ներկա փուլը կարևորվում է է մի շարք առանձնահատկություններով, որոնք, հակասում են առաջադրված սահմանդրության մի շարք հոդվածների և որոնք հետագայում էական ազդեցություն են ունենալու հասարակական կյանքի մի շարք դրսևորումների, ինչպես նաև, բնական է ենթադրել,որ էապես ազդելու է նույն այդ քաղաքացու և քվերկությանը մասնակցելու պատրաստակամ անհատի հետագա տարաբնույթ գործողությունների վրա:

Խոսքս առաջին հերթին քաղաքացու իրավունքների ու պարտականությունների մասին է և արի ու տես,որ քարոզչություն իրականացնող, ավելի դիպուկ՝ կազմակերպող որոշ երևելիներ, այնքան են խորացել քարոզչական մեխանիզմների մշակության գործընթացում, որ առաջ են քաշել և ակտիվորեն առաջ են տանում «Այո՝ Արցախին» կամ «Փետրվարի 20-ին՝ Այո Արցախին» կարգախոսներ: Դիտավորություն տեսնելով այս կարգախոսների բուն էության մեջ, ինքս ինձ հարց եմ տալիս.Արցախի այն քաղաքացիները, ովքեր դեմ են առաջադրվող սահմանադրությանը և պատրաստվում են «Ոչ» ասելու , ինչպիսի կարգավիճակի մեջ են հայտնվելու: Եզրակացությունը միանշանակ է և պարզ. նշանակում է դեմ արտահայտվողները միանշանակ ձևով դեմ են Արցախում իրականացվող պետական բոլոր գոծընթացներին, քաղաքականությանը, մեր անկախության, մեր ինքնիշխանության հաստատման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին և այլն: Նշանակում է բոլոր նրանք երկրի անվստահելի քաղաքացիներ են ու չի կարելի ոչինչ վստահել նրանց:

Որպես այս երկրի քաղաքացի անչափ վիրավորված ու նսեմացված եմ ինձ զգում, քանզի “հայտնվել” եմ օտարի կարգավիճակում»։

Գրել է ԼՂՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Ալյոշա Գաբրիելյանն իր ֆեյսբուքյան էջում։

«ԱՊԱՌԱԺ»
4 փետրվարի 2017թ.

Տպել Տպել