Փորձ է արվում արաբներին լարել հայերի դեմ

Երեկ «Օգնիր եղբորդ» նախաձեռնության հումանիտար օգնության երրորդ ինքնաթիռը հասավ Հալեպ, որից հետո արաբական որոշ ԶԼՄ-ները սկսեցին հայտարարել, որ Հայաստանից օգնությունը ուղղարկվել է հալեպահայերին: Այդ մասին փաստել է նաեւ ԱԳՆ բարձրաստիճան մի պաշտոնյա: Եվ չնայած նրան, որ նախաձեռնության անդամները հենց առաջին օրվանից հայտարարել են, որ օգնությունը միայն այնտեղ ապրող հայերի համար չէ, բայց կրկին` թեման կարծես շահարկվում է:

Այս առնչությամբ՝ «Օգնիր եղբորդ» նախաձեռնության անդամ, ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Վահան Հովհաննիսյանը հետեւյալ մեկնաբանությունն արեց. «Սա թյուրիմացություն է եւ կարծում եմ` արհեստականորեն ստեղծվող թյուրիմացություն, որովհետեւ անգամ բեռի հասցեատերը շատ հստակ նշված է` Հալեպի Բերիո թեմի առաջնորդարանը եւ Սիրայի միջազգային կարմին մահիկը: Այսինքն բեռը միասին են ստանում, իսկ այս դեպքում ազգային խտրականության մասին խոսելը պարզապես թյումրիմածություն է, այն էլ արհեստական ստեղծվող»,-մեր թղթակցի հետ զրույցում հայտարարեց Վահան Հովհաննիսյանը:

Նա եւս մեկ անգամ ընդգծեց, որ երբ բեռի առաջին խմբաքանկը բաժանվում էր, բոլորը շատ լավ տեսել են, որ բաժանվել է նաեւ սիրական կարիքավոր ընտրանիքներին:

«Մենք երբեք չենք թաքցրել, որ «Օգնիր եղբորդ» նախաձեռնության դրդապատճառը, շարժառիթը Հալեպի մեր հայրենակիցների ծանր վիճակն է, բայց մենք շատ լավ հասկանում ենք, որ նրանք ունեն սիրացի եղբայրներ, հարեւաններ, որ իրենք մոտ են ոչ միայն հարեւանական, այլ եղբայրական կապերով, եւ բնականաբար մենք օգնելիս ոչ միայն նկատի ենք ունենում սիրահայերին, այլ նաեւ սիրացիներին»,-նշեց Վահան Հովհաննիսյանը:

Նա վստահ է, որ ինչ որ քաղաքական ուժերի միշտ ձեռնտու է եղել եւ հիմա էլ ձեռնտու է, միշտ փորձում են հայերին ներքաշել այս քաղաքացիական բախումների մեջ:

«Այս քաղաքացիական բախումներում հայերին ներգրավվելու փորձեր արվում են տարբեր կողմերից, հայերը պահպանում են չեզոքություն, իրենք Սիրայի հավատարիմ քաղաքացիներն են, քաղաքացիական բախումներին մեջ չեն խառնվում: Եվ քանի որ նրանց այդ ամենի մեջ ներքաշելու տարբեր փորձեր ձախողվել են, հիմա փորձ է արվում նման անպատասխանատու հայտարարություններով Սիրիայում արաբական ինչ որ շրջանակներ լարել հայերի դեմ` արդեն կենցաղային մակարդակի վրա: Քաղաքական մակարդակի վրա չի ստացվում, մնում է կենցաղային մակարդակը` «Ուտելիքի միայն հայերին բաժանեցին, դեղորայքը` միայն հայերին»…

Սրանք իհարկե իրականության նենգափոխումներ են, բայց կենցաղային մակարդակի վրա ոչ զարգացած, հետամնաց շրջանակների վրա կարող է ազդել եւ բերել վտանգավոր հետեւանքների, ինչ արդյունքում էլ կարող է հայերի նկատմամբ ճնշումը ուժեղանա»,-նշեց Վահան Հովհաննիսյանը:

Տպել Տպել