ՀՅԴ ընտրական ցուցակը

ՀՅԴ ցուցակի առաջին 30 անունները

1. Արմեն Ռուստամյան

2 .Աղվան Վարդանյան

3. Դավիթ Լոքյան

4. Արմենուհի Կյուրեղյան

5. Լևոն Մկրտչյան

6 .Արծվիկ Մինասյան

7. Արմեն Բաբայան

8. Ռուզաննա Առաքելյան

9. Սպարտակ Սեյրանյան

10. Միքայել Մանուկյան

11. Արտակ Սարգսյան

12. Նունե Պետրոսյան

13. Արտավազդ Սահակյան

14. Աշոտ Սիմոնյան

15. Արթուր եղիազարյան

16. Մանուկյան Լիլիթ

17. Առաքելյան Հայկ

18. Արթուր Ղազարյան

19. Վազգեն Մանասյան

20. Ժասմեն Ասրյան

21. Արսեն Համբարձումյան

22. Վահան Գեղամյան

23. Գագիկ Գեւորգյան

24. Մարինե Նանյան

25. Իշխան Սաղաթելյան

26. Ռոմիկ Մանուկյան

27. Արտաշես Շահբազյան

28. Անահիտ Շահբազյան

29. Սերգեյ Լոքյան

30. Կարեն Շախմուրադյան

ՀՅ Դաշնակցության տարածքային թեկնածուների ցանկը

ԹԻՎ 1 ընտրական տարածք (ԵՐԵՎԱՆ) ԱՎԱՆ, ՆՈՐ ՆՈՐՔ, ՔԱՆԱՔԵՌ ԶԵՅԹՈՒՆ
Առաքելյան Ռուզաննա Հակոբի
Բասենցյան Երվանդ Ռուբիկի
Գեղամյան Վահան Րաֆիկի
Լոքյան Սերգեյ Դավիթի
Խաչատրյան Արթուր Երջանիկի
Կարապետյան Սարգիս Եղիազարի
Հովհաննիսյան Ջիվան Եղիշի
Մանուկյան Լիլիթ Արծրունու
Շահբազյան Արտյուշ Վարդգեսի
Ռուստամյան Արմինե Եզնակի

 

ԹԻՎ 2 ընտրական տարածք (ԵՐԵՎԱՆ) ԱՐԱԲԿԻՐ, ԱՋԱՓՆՅԱԿ, ԴԱՎԹԱՇԵՆ

Դավիդյան Նորայր Ռաֆայելի
Թադևոսյան Ռուզաննա Աշոտի
Հակոբյան Սամսոն Լևոնի
Հարությունյան Անահիտ Լևոնի
Ղազարյան Արթուր Սևոյի
Ղուկասյան Նորայր Աղաբեկի
Մանուկյան Միքայել Վաղինակի
Միրիջանյան Գագիկ Մուշեղի
Սաղաթելյան Ռիտա Գուրգենի
Սանթրոսյան Պարույր Արմենի
Վարդանյան Հովհաննես Ժորայի
Վարդանյան Սուսաննա Վարդանի

 

ԹԻՎ 3 ընտրական տարածք (ԵՐԵՎԱՆ) ՄԱԼԱԹԻԱ ՍԵԲԱՍՏԻԱ, ՇԵՆԳԱՎԻԹ

Ամիրյան Հովհաննես Լևոնի
Ասոյան Սպարտակ Միսակի
Ասրյան Ժասմեն Հովհաննեսի
Բաբայան Շողակաթ Վալերիկի
Գևորգյան Հայկ Ռազմիկի
Եղիազարյան Արթուր Ալբերտի
Կիրակոսյան Մարիամ Վրեժի
Մանուկյան Գայանե Ռաշիդի
Մխիթարյան Գայանե Սիմոնի
Մխիթարյան Վահրամ Նիկոլի
Պարսյան Սուրեն Հակոբի
Սահակյան Մհեր Սամվելի
Սարգսյան Սամվել Սերգեյի

ԹԻՎ 4 ընտրական տարածք (ԵՐԵՎԱՆ) ԿԵՆՏՐՈՆ,ՆՈՐՔՄԱՐԱՇ, ԷՐԵԲՈՒՆԻ, ՆՈՒԲԱՐԱՇԵՆ

Առաքելյան Արման Հոմերոսի
Բալոյան Տիգրան Սամվելի
Գևորգյան Արամ Աշոտի
Գրիգորյան Լևոն Արշակի
Եսայան Բագրատ Նորիկի
Թումանյան Կարինե Արտեմի
Հարությունյան Անահիտ Վարազդատի
Մանուկյան Արսեն Վաղինակի
Նանյան Մարինե Յուրիի
Ջանինյան Ռայա Ամրաստանի
Ռևազյան Էլեոնորա Ռադիկի
Սահակյան Պարույր Տիգրանի

ԹԻՎ 5 ընտրական տարածք ԱՐԱՐԱՏԻ մարզ

Առաքելյան Տաթևիկ Սեյրանի
Արամայիսյան Կարեն Գագիկի
Բաբայան Հայրապետ Միշայի
Հախվերդյան Սոկրատ Սուրենի
Հայրապետյան Մանվել Գեղամի
Հարությունյան Հունան Գագիկի
Չոբանյան Արտակ Ռազմիկի
Սարգսյան Բագրատ Գարուշի
Սարգսյան Գնել Մարտիրոսի
Սարգսյան Մանվել Սարգսի
Սաֆարյան Ծաղիկ Կառլենի
Վարդանյան Արա Արշավիրի
Վարդանյան Լաուրա Վաչագանի
Տոնապետյան Լենա Ռադիկի

 

ԹԻՎ 6 ընտրական տարածք ԱՐՄԱՎԻՐԻ մարզ

Գաբրիելյան Գագիկ Սերյոժայի
Դարբինյան Արմեն Զավենի
Թավակալովա ժաննա Ալեքսեյի
Խաչատրյան Արամ Հովհաննեսի
Խաչատրյան Մուրադ Գրիգորի
Խոստեղյան Սամվել Ջոնրեթի
Կարապետյան Անդրանիկ Կարապետի
Հարությունյան Անահիտ Վարդգեսի
Հարությունյան Ավետիք Էդուարդի
Մինասյան Արծվիկ Գարեգինի
Միրզախանյան Հովիկ Խաչիկի
Մխիթարյան Արամայիս Թորգոմի
Մնացականյան Հերմինե Մնացականի
Շուշանյան Շուշիկ Սումբատի

 

ԹԻՎ 7 ընտրական տարածք ԱՐԱԳԱԾՈՏՆԻ մարզ

Թովմասյան Սամվել Սեդրակի
Հակոբյան Նորաին Մխիթարի
Ղուկասյան Սիրամարգ Ազատի
Շահազիզյան Կարեն Լիպարիտի
Շահինյան Գուրգեն Մեսրոպի
Տոնոյան Ռուզաննա Վահանի
Տոնոյան Տարոն Արտաշի

ԹԻՎ 8 ընտրական տարածք ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ մարզ

Ասատրյան Կարինե Երեմի
Ասլանյան Էդվարդ Դիմիտրովի
Բադալյան Ահարոն Աղախանի
Բարսեղյան Սարիկ Ստեփանի
Դաշյան Հակոբ Էդիկի
Հարությունյան Հրածին Կարապետի
Ղալեչյան Սամվել Սարենցի
Մարկարյան Սյուզաննա Սերգեյի
Ներսիսյան Մելիք Աշոտի
Նիկոյան Արտաշես Կորյունի
Պողոսյան Մարատ Ավետիքի
Սաղաթելյան Իշխան Վաչիկի

 

ԹԻՎ 9 ընտրական տարածք ԼՈՌՈՒ մարզ

Դավթյան Միքայել Աշոտի
Դումիկյան Պետրոս Վլադիմիրի
Թորոսյան Զոհրապ Վազգենի
Խաչատրյան Համասփյուռ Վարդգեսի
Կյուրեղյան Արմենուհի Ստեփանի
Հարությունյան Արտուշ Արշալույսի
Ղազինյան Ռաֆիկ Սերյոժայի
Մաթևոսյան Մարտուն Սարգսի
Նավասարդյան Գայանե Յուրիկի
Պողոսյան Արտակ Վարուժանի
Վարդանյան Ռուդիկ Արտավազդի

 

ԹԻՎ 10 ընտրական տարածք ԿՈՏԱՅՔԻ մարզ

Առաքելյան Սվետլանա Փայլակի
Գևորգյան Գագիկ Լիպարիտի
Գրիգորյան Արտակ Սերյոժայի
Գրիգորյան Նարինե Վլադիսլավի
Եփրեմյան Բաբկեն Վազգենի
Կարապետյան Տիգրան Թորգոմի
Հակոբյան Գոհար Սամսոնի
Հովհաննիսյան Մարտին Ռաֆայելի
Հունանյան Արտաշես Ղազարի
Ղլեջյան Անաստաս Ավետիսի
Մանասյան Մուշեղ Մանասերի
Միքայելյան Հասմիկ Սիմոնի
Մկրտչյան Ղուկաս Հովհաննեսի
Սարգսյան Հայկ Արզումանի
Օհանյան Արման Ալբերտի

 

ԹԻՎ 11 ընտրական տարածք ՇԻՐԱԿԻ մարզ

Աբրահամյան Կառլեն Հակոբի
Գևորգյան Աննա Մարատի
Իգիթյան Արծրունի Ներսեսի
Կուրղինյան Աշոտ Կորյունի
Հարությունյան Արա Համլետի
Հովհաննիսյան Արմեն Սլավայի
Հովհաննիսյան Շուշանիկ Արշալույսի
Մաթիլյան Հակոբ Աղասու
Մանուկյան Մովսես Մանուկի
Մանուկյան Ռոմիկ Շավարշի
Մարդոյան Լիանա Լյովայի
Նիկողոսյան Արփինե Մկրտչի
Պետրոսյան Արսեն Ժորայի
Սարգսյան Սուրեն Հայկի
Վարագյան Խաչատուր Նորիկի

 

ԹԻՎ 12 ընտրական տարածք ՍՅՈՒՆԻՔԻ և ՎԱՅՈՑ ՁՈՐԻ մարզեր

Աթայան Արտուր Արտավազդի
Ափունց Ալեք Աշոտի
Գևորգյան Գագիկ Լեռնիկի
Գևորգյան Վարդան Ֆերդինանտի
Դանիելյան Վահե Յուրիկի
Համբարձումյան Հերմինե Արմենի
Մանուկյան Սասուն Բորիսի
Մկրտչյան Արփինե Արսենի
Պետրոսյան Նունե Աշոտի
Սարգսյան Արտակ Սամվելի

 

ԹԻՎ 13 ընտրական տարածք ՏԱՎՈՒՇԻ մարզ

Ալեքսանյան Վարդան Արամայիսի
Աղաջանյան Շողիկ Ռազմիկի
Մանուկյան Սուրեն Սերժիկի
Մանուչարյան Մարետա Իսրաելի
Սահակյան Արտավազդ Բագրատի
Վանցյան Լևոն Նորայրի
Փայտյան Արայիկ Սուրենի

 


Ռիսկային մարտակոչ կամ ինչի մասին են խոսում ՀՅԴ-ի ցուցակները

Այսօր իր համապետական և տարածքային ընտրական ցուցակները հրապարակեց նաև ՀՅԴ-ն: Կուսակցության նախընտրական շտաբի ղեկավար Աղվան Վարդանյանը տեղեկացրեց, որ ցուցակում 170 անձ է ներառվել, որոնցից 45-ը անկուսակցական են, սակայն հանդիսանում են ՀՅԴ-ի գաղափարակիրներն ու համախոհները: ՀՅԴ ցուցակների հրապարակված մասի հպանցիկ, համեմատական վերլուծումը թույլ է տալիս կատարել մի քանի հիմնական դիտարկում, որոնք ինչ-որ առումով բնորոշում են խորհրդարանական այս ընտրություններից կուսակցության հիմնական ակնկալիքները:

Նախ՝ ի տարբերություն ՀՀԿ-ի նախօրեին հրապարակված ցուցակի, ՀՅԴ-ի պարագայում մեծ անակնկալներ ըստ էության չկան: Ցուցակը ղեկավարում են մարդիկ, ովքեր հանդիսանում են կուսակցության ներկայացուցիչները և ում ներկայությունն առաջին համարների ներքո խոսում է ընտրական և հետընտրական շրջանում կուսակցության կանխատեսելիության, ծրագրային ուղեգծի, ձեռագրի անփոփոխելիության և թիմի հիերարխիկ կուռ կառուցվածք ունենալու մասին: Հանրային ընկալումներում քաղաքականությունը դեռևս մնում է անձնավորված, և այս տեսանկյունից Արմեն Ռուստամյան, Աղվան Վարդանյան, Դավիթ Լոքյան եռյակի առաջնորդումը թույլ է տալիս ընտրողին հստակ պատկերացնել, թե ինչ դեմքով կամ դեմքերով է ներկայանալու ՀՅԴ-ն:

Երկրորդ՝ հատկապես ցուցակի երկրորդ տասնյակի նկարագիրը վկայում է, որ չնայած առաջնորդման հարցում մնալով պահպանողական, ՀՅԴ-ն էականորեն թարմացնում և երիտասարդացնում է իր թիմի ակտիվը: Ցուցակի այս հատվածում ՀՅԴ-ն առաջադրել է առավելապես վերջին մի քանի տարիներին իրենց ակտիվ, նախաձեռնողական գործունեությամբ աչքի ընկած երիտասարդների, ում համար այս ընտրարշավը նաև ինքնադրսևորման և քաղաքականապես ավելի հասունացման հնարավորություն է լինելու:

Երրորդ՝ ցուցակի առաջին տասնյակում ընդգրկվել են ՀՅԴ քվոտայով ներկայիս կառավարության անդամները: Սա հուշում է, որ կուսակցությունը մի կողմից գնահատում է իր «կադրերի» աշխատանքը և շեշտադրում կատարում թիմային ներկայանալիության վրա: Այդ ցուցակից որոշակիորեն հետևում է, թե մոտավորապես ինչ դերաբաշխում է կատարվելու, եթե ՀՅԴ-ն Աժ-ում մեծամասնություն կազմի կամ մեծամասնություն կազմող կոալիցիայի մաս դառնա: Այսինքն, ընտրողն այս ցուցակին ծանոթանալով մոտավորապես պատկերացնում է այն «ստվերային» կամ վիրտուալ կառավարությունը, կադրային բանկը, որը ՀՅԴ-ն առաջարկում է իրեն:

Չորրորդ՝ ՀՅԴ ոչ համամասնական և ոչ էլ ռեյտինգային ցուցակներում որևէ օդիոզ, այսպես կոչված քրեաօլիգարխիկ կերպար չկա: Համամասնական ցուցակի պարագայում սա թվում է հասկանալի: Սակայն ուշագրավ է նաև տարածքային ցուցակներից նրանց բացակայությունը, ինչով ՀՅԴ-ի ցուցակը տարբերվելու է ԱԺ անցնելու պոտենցիալ ունեցող մյուս մրցակից ուժերի ցուցակներից: Այնտեղ ներգրավվել են մարդիկ, որոնք հանդիսանում են հասարակության միջին խավի դասական ներկայացուցիչ և որպես այդպիսին՝ ոչ թե մոտ են հասարակության ճնշող մեծամասնության հոգսերին, խնդիրներին ու կենսակերպին, սոցիալ-կենցաղային, հասարակական միջավայրերում այդ ամենն ամբողջությամբ կրողներն ու կիսողներն են: Դրանք իրենց մասնագիտական, գործունեության ոլորտներում կայացած մարդիկ են, որոնք եթե ոչ հանրապետության, ապա գոնե համապատասխան տարածաշրջանների կտրվածքով հարգանք են վայելում: Այսպիսի դեմքով և այսպիսի ցուցակներով ներկայանալով ՀՅԴ-ն անուղղակիորեն հռչակում է, որ իր առջև չի դնում միջոցների հարցում խտրություն չդնելով խորհրդարան ացնելու նպատակը՝ չնայած մրցակից ուժերում պրոցեսը հենց այդ ուղղությամբ տանելու նախանշաններին:

Եթե խնդիրը ցանկացած գնով խորհրդարան անցնելը լիներ, ապա առնվազն տարածքային կամ ռեյտինգային ցուցակներում կընդգրկվեին մարդիկ, ովքեր կարող էին համարձակ ներքաշվել այսպես կոչված ընտրողների «որսի» այն արշավում, որն անխուսափելիորեն սկսվելու է ապրիլի 2-ին ընդառաջ: Այդ ռեսուրսից օգտվել թույլ էր տալիս ՀՅԴ-ի իշխանական ուժ լինելու հանգամանքը: Վերջինս ՀՅԴ-ին պահանջարկված էր դարձնում քաղաքական ուժերը որպես խորհրդարան մտնելու ցատկահարթակ դիտարկող այն շրջանակների մոտ, որոնք ունեն դրա համար բավարար մարդկային, ֆինանսական ռեսուրսներ, սակայն դուրս են մնում իշխանական կամ այսպես կոչված այլընտրանքային մյուս ուժերի ցուցակներից:

Սա փաստում է երկու բան: Առաջին՝ ՀՅԴ-ն իրականում իր քաղաքական ռեսուրսը, հենարանը համարում է ոչ թե լյումպեն ընտրազանգվածին, որն ընտրատեղամաս է գնում հանուն ընտրակաշառքի, ընտրությունները անձնական խնդիրների լուծման շանս համարելով, այլ սեփական գաղափարակիր ընտրազանգվածին և հատկապես հասարակության գիտակից, պետական մտածողություն ունեցող, ազգային-քաղաքական, սոցիալ-տնտեսական ոլորտներում իր մոտեցումներին համախոհ պոտենցիալ ընտրողներին: Մարդկանց, ովքեր առաջնորդվում են իրենց քաղաքական ու քաղաքացիական համոզմունքներով, չեն տառապում քաղաքական դաշտը սև ու սպիտակի պրիզմայով գնահատելու մտասևեռումներով և որոնց մի ստվար մասը, գուցե չհավատալով ընտրությունների միջոցով փոփոխությունների հասնելու հնարավորությանը, իր քաղաքացիական դիրքորոշումն արտահայտել է ընտրությունները բոյկոտելով:

Ներկայացնելով առանց ձախողված, հասարակության կողմից մերժելի կերպարների քաղաքական և գաղափարական առումով մրցունակ թիմ՝ ՀՅԴ-ն թերևս, խնդիր է դնում ակտիվացնելու և գրավելու հատկապես այդ ընտրազանգվածին: Դրա մասին, ի դեպ, խոսել է նաև կուսակցության նախընտրական շտաբի պետ Աղվան Վարդանյանը: Այսինքն խնդիր է դրվել ստեղծել իրավիճակ, երբ պետական և քաղաքացիական մտածողությամբ օժտված, բայց քաղաքականապես պասիվ քաղաքացին կորոշի թույլ չտալ փոքրամասնություն կազմող լյումպենին ընտրակաշառքային հիստերիային տուրք տալով որոշելու, կանխորոշելու իր ապագան առաջիկա 5 տարվա հեռանկարով:

Երկրորդ՝ ՀՅԴ-ն նաև փորձում է սեփական վարքագծով և օրինակով ցույց տալ, որ իր համար սկզբունքայինը ընտրական գործընթացը քաղաքական տրամաբանության մեջ դնելն ու խաղի այդ կանոնները արժեհամակարգային և առաջնորդող դարձնելն է: Խորհրդարանական կառավարման համակարգում սա այլընտրանք չունի: Այլընտրանքը խորհդրարանի ապաքաղաքականացումն է, բարոյազրկումը և պերմանենտ անկայունության, քաղաքական ճգնաժամերի հիմքեր ստեղծելը: Բայց որքան այս մոտեցումը բխում է քաղաքական համակարգի առողջացման տրամաբանությունից, նույնքան էլ ռիսկեր է ստեղծում ՀՅԴ-ի համար: Որովհետև հրաժարվելով խաղալ զոռբայության, «ձայն որսալու» կանոններով, ՀՅԴ-ն ստիպված է լինելու մյուս մասշտաբային քաղաքական ուժերի կողմից գործադրվելիք ապաքաղաքական մեխանիզմների դեմ մրցել քաղաքական գործիքակազմով: Այս իմաստով ՀՅԴ-ն, ինչպես նաև քաղաքական սկզբունքներով առջնորդվող մյուս ուժերը խորհրդարանական ընտրությունները փորձում են վերածել արժեքների ու անտիաժեքների պատերազմի:

Գևորգ Դարբիյան
«ԵՐԿԻՐ»
15-02-2017

Տպել Տպել