Արցախի ԱԳ նախարարն ընդունել է Բելգիայի Սենատի անդամին


Ինչպես տեղեկացնում են Արցախի Հանրապետության արտգործնախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպմանը կողմերը մտքեր են փոխանակել Արցախի և Բելգիայի միջև առկա շփումների և տարբեր մակարդակներով համագործակցության ընդլայնմանն ու զարգացմանն առնչվող մի շարք հարցերի շուրջ։

Բելգիացի խորհրդարանականի խնդրանքով Կարեն Միրզոյանն անդրադարձ է կատարել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում ստեղծված իրավիճակին, ինչպես նաև Արցախում ժողովրդավարական զարգացումներին։

Հանդիպմանը ներկա են եղել նաև ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի հանձնախմբի ներկայացուցիչները՝ հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանի գլխավորությամբ։

Տպել Տպել