Շիրակի մարզպետը լրագրողների համար ամենահասանելի պաշտոնյաներից է

Սեպտեմբերի 28-ը Տեղեկատվության ազատության միջազգային օրն է, այն նշանավորելու նպատակով մայրաքաղաքի «Բեսթ Վեսթերն Կոնգրես» հյուրանոցում 15-րդ անգամ տեղի ունեցավ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի «Ոսկե բանալի և ժանգոտ կողպեք» ամենամյա մրցանակաբաշխությունը։

«Ոսկե բանալի» մրցանակը հանձնվեց Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանին:

Ամենաբացը գերատեսչությունը, որը լավագույնս է կիրառում «Տեղեկատվության ազատության մասին» օրենքը, ճանաչվել է Շիրակի մարզպետարանը։

Նշենք, որ այս գերատեսչությունը դեռ գեներալ մարզպետների ժամանականերից՝ աշխատում է բաց, Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանն էլ լրագրողների համար ամենահասանելի պաշտոնյաներից է։

Նա ակտիվ է նաև սոցցանցերում, մեկնաբանություններ է գրում նյութերի, ստատուսների տակ, զրույցի ու բանավեճերի մեջ մտնում օգտատերերի հետ, հետևողական է նաև ֆեյսբուքով բարձրաձայնված խնդիրների լուծմանը։

Հավելենք նաև, որ Շիրակի մարզպետն այն եզակի պաշտոնյաներից է, որը եթե զբաղված լինելու դեպքում չի պատասխանում հեռախոսազանգերին, ազատվելուն պես պարտադիր հետ է զանգահարում։

aravot.am

Տպել Տպել